Monday, 08 06 2026
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա

Ավազակախմբի վնասազերծում և ձերբակալություններ (բացառիկ տեսանյութ)

Երեկ, առավոտյան, ժամը 10.00-ի սահմաններում, «Առաջին լրատվականին» հայտնի դարձավ, որ Մյասնիկյանի պողոտայում վաղ առավոտից երթևեկությունը փակ է: Պատճառը ոստիկանական տարբեր ստորաբաժանումների` տարբեր ուղղություններով իրականացվող` հանցագործների վնասազերծման գործողություններն էին: Նախնական տվյալներով, առնվազն երեք հանցագործ էր վնասազերծվել: Հետապնդվողների Mercedes մակնիշի, 60 ՕՕ 086 պետհամարանիշի ավտոմեքենան ենթարկվել էր վթարի, իսկ դրանում գտնվողներից մեկը փորձել էր դիմել փախուստի: Նա բարձրացել էր մոտակա ժայռը, այնտեղից` վայր ընկել ու մահացել: Եվս մեկ հետապնդվողի հաջողվել էր ձերբակալել:

«Առաջին լրատվականի»` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել էր, որ հանցագործները կապ ունեն վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ, որոնք կատարվել են բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում, որոնցից վերջինը պատահել էր ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանում:

Ավելի ուշ` ժամը 16.00-ին, հայտնի դարձավ, որ «հանցախմբի» մահացած անդամը Գուրգեն Հայրապետյանն է` «Եթում» մականունով: Վերջինս Ռուսաստանում կատարած ավազակային հարձակման համար ազատազրկման էր դատապարտվել 9 տարով և պատիժը կրում էր Հայաստանում: Նա անցյալ տարի վաղաժամկետ պայմանականով ազատ էր արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից: Գրեթե միաժամանակ մեր թերթին հայտնի դարձավ, որ արդեն կա 9 ձերբակալված, որոնց թվում է «Ցուլ» մականվամբ մեկը, ով նախկինում դատապարտված է եղել:

Աշխատանքային օրվա վերջում ՀՀ ոստիկանությունը տարածեց հետևյալ հաղորդագրությունը. «Երևան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված օպերատիվ-որոնողական և քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը և Երևան քաղաքի վարչությունը 2011 թվականի սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան վնասազերծել են հանցավոր կայուն մի խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն, ինչը ձախողվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Հանցավոր խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերել են զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել, և հանցավոր խումբը վնասազերծվել է: Հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, հանցագործության գործիքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի հատկանիշներով: Բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված և փախուստի դիմած անձանցից մեկը մահացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը: Կատարվում է նախաքննություն` պարզելու բերման ենթարկված անձանց մեղսակցությունն ու դերակատարության աստիճանը մայրաքաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործություններին:
Ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, թե որպես հանցավոր խմբի անդամ բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ` իրականությանը չի համապատասխանում»:

Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկություն տարածվեց այն մասին, որով մասամբ հաստատվեց «Առաջին լրատվականի» տարածած տեղեկությունը. ՀՔԾ պետի տեղակալի որդին կասկածվում է «հանցախմբի» հետ կապ ունենալու մեջ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ` Մարսել Մաթևոսյանի որդին մի շարք անձանց հետ բերման է ենթարկվել Երևանի պետական համալսարանի մոտակայքից` մի շարք մեքենաների պատկանելությունը ճշտելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում