Friday, 12 06 2026
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը

ՇՄ նախարարն այցելել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն, որտեղ Էական բարեփոխումներ են կատարվել

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Նախքան ընթացիկ աշխատանքների քննարկումը նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ շեշտել է կառույցի առանցքային դերը ոլորտի համար․

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր գործառույթով մեր նախարարության ամենակարևոր գործիքն է, որը  հավասարակշռություն է ապահովում մարդու գործունեության հետևանքների և  շրջակա միջավայրի պահպանության միջև։ Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացման այս տեմպերին զուգահեռ ավելանալու է  ՊՈԱԿ-ի ծանրաբեռնվածությունը, բայց նաև էլ ավելի է մեծանալու  կարևորությունը»,- նշել է նախարարը։

Զեկույցներով հանդես են եկել ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը և տնօրենի տեղակալ Հերիքնազ Մկրտչյանը։

Ըստ աղբյուրի՝ 2024 թվականի ընթացքում կազմակերպության մասնագետների կողմից ուսումնասիրվել և համապատասխան ընթացք է տրվել ավելի քան 295 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերին,  2024 թվականի ընթացքում 1 մասնագետի համար միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 19 նախագիծ, 2023թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ եզրակացություն ստացած գործերի քանակը 2024թ. ավելացել է գրեթե 20%-ով՝ 175 գործի համեմատ նույն ժամանակահատվածում տրամադրվել է 215 փորձաքննական եզրակացություն:

«Փորձաքննական կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

·         ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար 2023 թվականին Կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է մոտ 250 մլն ՀՀ դրամ, նախկին 69 մլն դրամի փոխարեն,

·         ավելացվել են նոր աշխատատեղեր՝ համալրվելով մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ ունեցող անձանցով՝ նախկին 18 հաստիքների քանակը դարձել է 25,

·         կատարվել է աշխատավարձերի կրկնակի բարձրացում,

·         ներդրվել է  աշխատակիցների բժշկական ապահովագրություն,

·         բարելավվել են աշխատանքային պայմանները, ՊՈԱԿ-ը համալրվել է նոր  գրասենյակային գույքով և  տեխնիկական միջոցներով,

·         մասնագետների ներկայությունը հանրային լսումներին և տեղազննման աշխատանքներին ապահովելու համար կատարվել է ավտոմեքենաների սպասարկման  ծախսերի ավելացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարարը գործընկերների հետ քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքը և հանրային լսումների կազմակերպումը․

«Պետք է ընդլայնել հանրային լսումների վերաբերյալ հանրությանը իրազեկելու խողովակները, քանի որ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը չափազանց կարևոր է երկու տեսանկյունից։ Առաջինը՝ մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու բնապահպանական խնդիրների լուծմանը և իրենց ազդեցությունն ունենան որոշումների կայացման վրա, և երկրորդ՝ լսումները կօգնեն շտկել մեր աշխատանքում առկա բացերը»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աշխատակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանը և ՊՈԱԿ-ի հնարավորությունների մշտական լավարկմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում