Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանի ելույթին է անդրադարձել BBC գործակալությունը, որը հայտնում է այն մասին, որ, ըստ Սերժ Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու նպատակով է, որ Հայաստանը չի ճանաչում ԼՂ անկախությունը, մինչդեռ Ադրբեջանը կանգնած է «ամեն ինչ կամ պատերազմ» ուղու վրա, ինչը թույլ չի տալիս առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի ցանկացած պրովոկացիա կմեծացնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հնարավորությունը:








































