Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը շարունակում է արևելյան միապետների վայելքների շարքը և պատրաստվում է մեծ շուքով նշել իր 35-ամյակը, որը նախատեսված է հոկտեմբերի 5-ին Գրոզնիում: Ինչպես նշում է ֆրանսիական France 24-ը, այդ «տոնակատարություններին» մասնակցելու են կոլումբիացի երգչուհի Շակիրան, դերասան Քևին Քոսթները, հայտնի ջութակահար Վանեսա Մեյը:
Չեչնիայի պաշտոնական ատյաններն այս տեղեկությունները չեն մեկնաբանում: Սակայն ոչ պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ նման միջոցառում լինելու է: Հայտնի է, որ միայն Վանեսա Մեյի հոնորարը կազմել է կես միլիոն դոլար:








































