Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Թուրքիան կալանել է զենքով լի սիրիական նավ։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքում գտնվող Թուրքիայի վարչապետ Էրդողանը։
Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե որտեղ և երբ է դա տեղի ունեցել։ Ընդ որում՝ Էրդողանը խոստացել է, որ հետագայում նույնպես թուրքական իշխանությունները կասեցնելու և առգրավելու են այն ողջ զենքը, որը Թուրքիայի տարածքով կուղարկվի Սիրիա։
Հիշեցնենք, որ ներկայումս թուրքական կողմը Սիրիայի նկատմամբ սահմանել է առաջին պատժամիջոցը. Թուրքիան դեպի Սիրիա ռազմական բեռներ փոխադրող ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքը։








































