«ՀԺ»-ն գրում է, որ վերջին օրերին հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունանում։
«Խնդիրն այն է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Սերժ Սարգսյանին չէր շնորհավորել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, այն պարագայում, երբ նման շնորհավորանքներով հանդես էր եկել նույնիսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Նախօրեին էլ դադարեցվել է Վրաստանից Հայաստան գազի մատակարարումը, և վերը նկարագրվածի ֆոնին պաշտոնական պատճառաբանությունները, թե անջատումը տեխնիկական բնույթ ունի, երկրորդ ֆոն են մղվում»։








































