«Հրապարակ»-ը գրում է, որ վերջին իրադարձությունների պատճառով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխին կուտակված «սև ամպերը» ցրվում են, նրա պաշտոնանկության հարցն այլևս օրակարգային չէ:
«Մենք տեղեկացրել էինք, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին ձերբակալելուց հետո վերջինս սկսել էր ցուցմունքներ տալ ոստիկանապետի դեմ: Օհանյանն ասել էր, թե ոստիկանապետը կա՛մ տեղյակ է եղել, կա՛մ էլ անձամբ է հրահանգել դրանք: Եվ ահա ոստիկանական համակարգում խոսում էին, թե հաջորդ «զոհը» լինելու է Սերգեյիչը»,- ապա հավելում է.
«Սակայն, մեր տեղեկություններով` ոստիկանապետն օրեր առաջ այցելել է Սերժ Սարգսյանին և հարցը կարգավորել: Հիմա նրա դիրքերն ավելի քան ամուր են: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ` ԱՄՆ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանն իշխանության ներկայացուցիչներին ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ալիկը շարունակելու աշխատել»:









































