Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ադրբեջանը՝ Մերձավոր Արեւելքի դերակատա՞ր

Միլլի մեջլիսի առաջին նիստի ելույթում Իլհամ Ալիեւը թիվ մեկ խնդիր է անվանել զինված ուժերի կատարելագործումը եւ հիմնավորել, որ դա պայմանավորված է տարածաշրջանում եւ Ադրբեջանի շուրջ զարգացումներով: Ի՞նչ նկատի ունի նա: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, Բաքվում բացվել է սպառազինությունների ցուցահանդես, որին մասնակցում է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակություն: Մինչ այդ Ադրբեջան է այցելել Ղազախստանի պաշտպանության նախարարը:

Ըստ իշխանական մամուլի՝ Ադրբեջանը «ռազմական արտադրանք է արտահանում տասնյակ երկրներ»: Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի գործարաններից մեկում «սկսվել է հրետանային արկերի համատեղ արտադրություն»: Իհարկե, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն հրապարակի ռազմական արդյունաբերության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մանրամասնությունները:

Իրավիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ կարելի է դատողություններ անել տեղեկատվական հոսքերի համադրմամբ: Այս առումով շատ կարեւոր է, որ Բաքվում սպառազինությունների ցուցահանդեսի բացման օրը Բաքու է այցելել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Բոգդանովը, բայց նրան ընդունել է արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը:

Բանակցությունների ընթացքում, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ «հատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արեւելքին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում եւ Լիբանանի հարավում ռազմա-քաղաքական իրավիճակի զարգացման շեշտադրմամբ»: Առանձնահատուկ ուշադրության է արժանի, որ ՌԴ փոխարտգործնախարար Բոգդանովը Բաքու է ուղեւորվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահ Փեզեշքիանի հայտարարությունից հետո, որ Թեհրանը երբեք «չի աջակցել Ուկրաինայի տարածքների դեմ ռուսական ագրեսիային»:

Այս առթիվ Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ դա «Իրանի սուվերեն տեսակետն է»: Պեսկովն ավելացրել է, որ Մոսկվան կշարունակի «իրանցի բարեկամներին ներկայացնել Ուկրաինայի հարցով հիմնավորումները»: Միլլի մեջլիսի նիստին ելույթում Ալիեւը կոշտ քննադատել է արեւմտյան երկրներին, նրանց մեղադրել «Հայաստանի տարածքում հարեւան երկրների համար սպառնալիքներ ստեղծելու» մեջ:

Inosmi.ru-ն փոխանցում է Jeruzalem Post-ի խմբագրականը, որտեղ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության «բուն նպատակ» է դիտվում այդ «գլոբալ կառույցում հակաիսրայելական կոալիցիայի ձեւավորումը»: Թուրքիայի պոտենցիալ դաշնակիցների շարքում թվարկված է նաեւ Պակիստանը, որ ԲՐԻԿՍ-ի անդամ չէ, բայց կայուն հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է:

Ի՞նչ դերակատարություն կարող է Բաքուն ունենալ իսրայելա-պաղեստինյան կարգավորման կամ Լիբանանի հարավում իրավիճակն ազդելու առումով, եթե երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Իսրայելի եւ նրա արեւմտյան դաշնակիցների դիրքորոշմանը հակադրվելուն:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ելույթում խոսել է «գլոբալ խաղաղությանը նպաստելու» Բաքվի պատրաստակամությունից, բայց բառ անգամ չի խոսել հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարի մասին:

Ինչի՞ է սպասում կամ, ավելի ճիշտ՝ նախապատրաստվում Ադրբեջանը: Ռուս-իրանական սրվող տարաձայնությունները կարո՞ղ են Թեհրանում ներքաղաքական ճգնաժամ հարուցել, որի հանգուցալուծմանը Ռուսաստանը եւ Ադրբեջանը «եղբայրական օգնություն ցուցաբերելու» քայլեր կձեռնարկեն: Հայաստանի տարածքում արեւմտյան երկրների «ստեղծած սպառնալիքի օջախների» քարոզչությունից կարելի՞ է ենթադրել, որ Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի դեպքում Ադրբեջանը կօգտագործի հնարավորությունը՝ Նախիջեւանի հետ հաստատելու ուղղակի ցամաքային կապ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում