Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինվորը կրակել է իր դասակի հրամանատարի վրա։ Միջադեպը գրանցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զորամասերից մեկում։
Նշվում է, որ այս տարվա հունվարին Շամախիի զինկոմիսարիատից բանակ զորակոչված Հուսեյնով Սարվան Վիդադիօղլուն ծառայողական զենքով կրակել է իր դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Բալաբեկ Վեյսալովի վրա։ Վերջինս հրազենային ծանր վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։
Կատարվում է հետաքննություն։








































