Չինաստանը պլանավորում է «Չանյե-3» արբանյակը դեպի Լուսին առաքել 2013 թ.։ Այն կդառնա առաջին չինական տիեզերական սարքը, որը կիջնի Լուսնի վրա,- հայտնում է Xinhua գործակալությունը:
«Չանյե-3» արբանյակի առաքելությունն այն է, որ բարեհաջող վայրէջք կատարի Լուսնի վրա և իրականացնի մեծ քանակությամբ փորձեր:
Այս առաքելությունը կդառնա Չինաստանի կողմից Լուսնի ուսումնասիրման եռաստիճան փուլի երկրորդ մասի կարևոր հատվածը: Վերջին շրջանում Չինաստանը շատ ակտիվ է տիեզերական ուսումնասիրություններում և ոչ հեռու ապագայում նախատեսում է ունենալ սեփական տիեզերական կայանը: