Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Հայաստանի ոսկերչությունը 50 տարով ետ է մնում աշխարհի զարգացումներից

Հայաստանի ոսկերչությունը կաղում է: Երևանում Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կազմակերպած ցուցահանդեսում ներկայացված են տեղական արտադրության այնպիսի նմուշներ, որոնք համաշխարհային զարգացումներից ետ են առնվազն 50 տարով: Ընդ որում՝ հայ ոսկերիչները գոհ են իրենց արտադրանքից, որը հաջողությամբ իրացնում են Միջին Ասիայի երկրներում:

Կանադայի ոսկերիչների միության նախկին նախագահ, ներկայում AJA-ի ներկայացուցիչ Պիեռ Աքելյանը հայտնեց, որ առաջին անգամ Հայաստանում եղել է 14 տարի առաջ: Այն ժամանակ ոլորտի տեղական արտադրությունը խղճալի վիճակում էր: Պ.Աքելյանի գնահատմամբ՝ հայ ոսկերիչները տաղանդավոր են, բայց միայն տաղանդը բավական չէ միջազգային շուկայում մրցունակ լինելու համար. «Հարկավոր է ժամանակակից դիզայնին ծանոթ լինել: Մինչդեռ այդ առումով հայ ոսկերիչները շատ բան ունեն սովորելու»: Պ.Աքելյանը նշեց, որ ներկայում ՀՀ-ում արտադրությունը լավացել է, թեև կան նաև հին ավանդույթներով առաջնորդվողներ:

Հայաստանում բիզնես ծավալելու համար, ըստ Պ.Աքելյանի, հիմնական խոչընդոտը հարկային և մաքսային օրենքներն են, որոնք շատ են դժվարացնում ապրանք ներկրելու և արտահանելու գործընթացները. «Շուկան միայն Հայաստանը չէ, և ոչ էլ նախկին ԽՍՀՄ երկրները»:

AJA-ի ԱՄՆ ներկայացուցչության անդամ Սարգիս Նուրյանի խոսքով՝ սփյուռքահայ գործարարների պատկանող բազմաթիվ ոսկերչական ընկերություններ մեծ հաջողություններ ունեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում, Լիբանանում և այլ երկրներում հայտնի բրենդներ են: Նա նշեց, որ վաղուց ցանկանում է բիզնես ծավալել նաև հայրենիքում, իր արտադրանքը ներկայացնել տեղական շուկայում, սակայն առկա օրենսդրական դաշտը թույլ չի տալիս շահույթ ապահովել:

Սփյուռքահայ ոսկերիչները հայտնեցին, որ սպասում են Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ձևավորմանը, ինչի արդյունքում շատ խնդիրներ կլուծվեն և ներդրումներ կատարելը արդարացված կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում