Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Շոյգուն հանգստացրե՞լ է Իրանին

Ռուսաստանում հանդիպելով Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանիի հետ, ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն, ըստ իրանական լրատվամիջոցների ասել է, որ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» հարցում ՌԴ հավատարիմ է Իրանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ Մոսկվայի քաղաքականությունն այդ հարցում չի փոխվել:

Իրանի ԱԽ քարտուղարը մեկնել էր Ռուսաստան ԲՐԻԿՍ անդամ երկրների անվտանգության կառույցների ներկայացուցիչների հավաքի առիթով: Շոյգուի հավաստիացումը փաստորեն հաջորդում է այն անհանգստություններին, որ այսպես կոչված «միջանցքի» հարցով արտահայտում էր Թեհրանը անցնող օրերի ընթացքում, թե պաշտոնական, թե տեղեկատվա-քարոզչական հարթակներով:

Արդյո՞ք Ռուսաստանում տեղի է ունեցել որոշակի քննարկում եւ սակարկություն Մոսկվայի ու Թեհրանի միջեւ, որը կարող էր լինել օգոստոսի սկզբին Շոյգուի Թեհրան կատարած այցի շարունակություն, թե՞ Մոսկվան Իրանին հավաստիացրել է, որ Պուտինի Բաքու կատարած այցից հետո հնչած մի քանի հայտարարությունները, կապված ճանապարհների հետ, որոնք անհանգստացրել էին Իրանին, ունեցել են ընդամենը տակտիկական նշանակություն եւ չեն արտացոլել ՌԴ քաղաքականության փոփոխություն:

Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ Շոյգուն հավաստիացրել է իրանցի գործընկերոջը, որ ՌԴ ԱԳՆ «գծով» հնչած հայտարարությունները այսօր քիչ կապ ունեն Ռուսաստանի իրական քաղաքական ուղեգծի հետ եւ այդ իմաստով արտգործնախարարության, կամ պարզապես Սերգեյ Լավրովի գլխավորած կառույցի ներկայացուցիչների հայտարարությունները պետք չէ լրջորեն դիտարկել որպես Ռուսաստանի պաշտոնական մոտեցում:

Հնարավոր է գուցե այլ վարկածներ կամ տարբերակներ եւս, սակայն համենայն դեպս իրանական կողմի տարածած հաղորդագրությունը վկայում է, որ Իրանը կարծես թե համարում է թեման «փակված»: Համենայն դեպս, տարակուսելի կլինի, եթե Շոյգուի եւ Ահմադիանի ռուսաստանյան հանդիպումից հետո տարածելով այդպիսի հաղորդագրություն, իրանական կողմը շարունակի նույն կերպ իր անհանգստությունը փոխանցե; Ռուսաստան՝ կապված այսպես ասած «միջանցքի» հետ:

Ըն որում, այստեղ ռուս-իրանական հանդիպումն ու դրան հաջորդած տեղեկատվությունը ուշադրության է արժանի թերեւս այն առումով, որ դա տեղի է ունենում ԱՄՆ եւ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպման «զուգահեռ ֆոնին», որից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարեց Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնց պատճառը, ըստ նրա՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումն է:

Այստեղ իհարկե էական է նաեւ, թե ինչպիսի՞ պայմանավորվածություն ունեն Ռուսաստանն ու Իրանը, որոնց հավատարմությունը հավաստիացնում է Մոսկվան: Տրամաբանությունը հուշում է, որ Իրանի համար ընդհանրապես շահեկան է, որ Ադրբեջանը չկապվի Նախիջեւանին Հայաստանի միջոցով, քանի որ այդ պարագայում Իրանի տարածքը դառնում է գրեթե մոնոպոլ ճանապարհ, ինչը Թեհրանի համար ազդեցության լծակ է Բաքվի հանդեպ: Արդյո՞ք այդ հարցում է Մոսկվա-Թեհրան պայմանավորվածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում