Wednesday, 01 07 2026
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ

Բաքուն հրաժարվում է, գործընթացը՝ սեղմվում

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանն այն մասին, որ խաղաղության պայմանագրի տեքստը «ծայրից ծայր համաձայնեցված փոխանցվել է Ադրբեջանին»: Բաքուն ԱԳՆ խոսնակի միջոցով հայտարարում է, թե Հայաստանը «փորձում է կրճատել խաղաղության պայմանագիրը», հանելով դրանից որոշ դրույթներ: Ադրբեջանը նաեւ հերթական անգամ հիշեցնում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր պայմանը:

Ադրբեջանի արձագանքն ըստ էության խոսում է այն մասին, որ Բաքուն բացարձակապես չունի խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն: Ադրբեջանի առանցքային մոտիվը միջազգային իրավիճակն է: Այդ իրավիճակնիր անորոշությամբ եւ անկանխատեսելիությամբ պարարտ հող է ստեղծում ցանկացած ապակառուցողականության համար, որն առավել եւս հիմնված է ուժի գործոնի վրա: Իսկ Ադրբեջանի վարքագիծը ունի հենց այդ կառուցվածքը:

Մյուս կողմից, թերեւս դա հաշվի առնելով է, որ Հայաստանը փորձում է իրավիճակը «փաստաթղթավորելու» միջոցով հասնել այդ կառուցվածքով քաղաքականության հնարավորինս արդյունավետ կառավարման: Ամբողջ հարցն այն է սակայն, որ դա հնարավոր է, եթե Հայաստանի քաղաքականությունը ունի գործուն աջակից, որը պատրաստ է էապես զսպել Ադրբեջանին, ընդ որում զսպել ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական հավակնությունների իմաստով:

Այսօր գործնականում չկա այդպիսի սուբյեկտ, ընդ որում ոչ միայն որեւէ մեկի մոտ ցանկության բացակայության պատճառով, այլ ըստ էության՝ հնարավորությունների: Միջազգային ուժային դերակատարների միջեւ շահերի բախումն ու ռազմավարական մրցակցությունը գերբարձր աստիճանի է, միեւնույն ժամանակ հիմնավորապես փոփոխված է ուժերի բալանսը լայն իմաստով: Այդ հանգամանքը ստեղծում է «ազդեցություն-հակազդեցություն» տրամաբանության շատ ավելի ընդգրկուն տարածություն, քան գոյություն ուներ նույնիսկ քսան-երեսուն տարի առաջ:

Ադրբեջանը փորձում է օգտվել հենց այդ իրավիճակից, հատկապես ելնելով երեք էական հանգամանքից՝ Հայաստանի հանդեպ ուժային առավելություն, Կասպիցի ավազանով դեպի Կենտրոնական Ասիա «դարպասային» նշանակություն, Եվրոպայի համար էներգակիրների աղբյուրի նշանակություն: Բաքուն լիուլի շահագործում է այդ հանգամանքները, որոնք միջազգային իրողությունների բերումով ներկայումս «անսպառ» են: Այդ իրավիճակը ըստ էության չունի լոկալ հաղթահարում, քանի դեռ գլոբալ ճգնաժամի հետեւանք է:

Բուն հարցը այն է սակայն, որ իրավիճակը հանձնված է «լոկալ դաշտի պատասխանատվության», կամ այլ կերպ ասած՝ թողնված է անպատասխանատվության միջավայրի: Այդ հանգամանքը բարձրացնում է կամ իրադարձությունների անկանխատեսելիության, կամ ստվերայնության աստիճանը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված խաղաղ գործընթացը սեղմվում է այդ երկու հանգամանքի միջեւ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում