Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ադրբեջանի «ռազմա-հայրենասիրական» նոր պաթոսի տողատակը

Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական դաշտը՝ պաշտոնական կառույցների ակտիվ աջակցությամբ եւ տեղեկատվական «մատակարարումով» ձեռնմուխ է եղել Արցախի դեմ նախորդ տարի սեպտեմբերի 19-20-ին իրականացրած ագրեսիայի թեմայով «ռազմա-հայրենասիրական» պրոպագանդիստական ալիքի: Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը, միարժեք դժվար է ասել: Մոտենում է Արցախի դեմ ագրեսիայի, Արցախն էթնիկ զտման ենթարկելու մեկ տարին, որն ադրբեջանցիների համար «տարեդարձ» է: Դա՞ է միայն պատճառը, թե՞ Իլհամ Ալիեւը պրոպագանդայի այդ ալիքը ծավալում է նաեւ այլ հաշվարկներով:

Օրինակ, Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցությունը, նաեւ ընտրության ընթացքը որոշակիորեն հուշեցին, որ «Ղարաբաղի ազատագրման» ալիեւյան քարոզչական շքերթի ազդեցությունը ադրբեջանական հանրության վրա՝ զգալի թուլացել է: Հնարավոր է, որ Ալիեւը քարոզչական արշավը կազմակերպում է հանրային հիշողությունը այսպես ասած «ռազմահայրենասիրական ռեսթարթի» ենթարկելու համար, փորձելով այդ կերպ գուցե կառավարել եւ աստիճանաբար ցրել այն լիքերը, որ հանրության մոտ կարող էր կուտակված լինել խորհրդարանի արտահերթ ընտրության պաշտոնական արդյունքի պարտադրման հետեւանքով:

«Թարմացնելով հիշողությունը» Արցախի հանդեպ ագրեսիայի «ազատագրական» թեմայով, Ադրբեջանի նախագահն ըստ երեւույթին փորձում է Ադրբեջանի հանրությանը հնարավորինս շուտ մոռացության տալ ընտրական թեման:  Դա իհարկե կարող է լինել մոտիվներից մեկը, որովհետեւ բավականին նկատելի է նաեւ այն, որ Ադրբեջանն այդուհանդերձ շարունակում է իր քաղաքական վարքագիծը կառուցել ուժի շանտաժի վրա:

Դրա վկայությունն է այն, որ Հայաստանի հետ ստորագրելով սահմանազատման ու սահմանագծմման հարցերի կանոնակարգը, Ադրբեջանը մյուս կողմից հղում է ռազմական մեսիջներ, երբ Ադրբեջանի ՊՆ նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը գրեթե զուգահեռ այցելում եմ Հայաստանի հետ սահմանամերձ գոտիներում տեղակայված բանակային զորամիավորումներ եւ ստուգում մարտունակությունն ու կոչ անում բարձրացնել այն, զգոնության հետ մեկտեղ: Եվ, երբ դա ուղեկցվում է «ռազմահայրենասիրական» պաթոսի նոր ալիքով, առաջացնում է հարցեր, որոնք Հայաստանից պահանջում են զգոնություն թե պաշտպանական, թե դիվանագիտական աշխատանքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում