Wednesday, 01 07 2026
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը

Կանոնակարգն ու ռեգիոնի ուժային կարգը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը շարունակում են այցերը Հայաստանի հետ սահմանին մերձ տեղակայված զորամասեր: Նախօրեին տարածվեց տեղեկություն, որ Հասանովն ու ցամաքային զորքերի հրամանատարը՝ նրա տեղակալը, ստուգել են մարտական պատրաստությունն ու զգոնությունը: Այսօր տեղեկություն է, որ Հասանովը խոսել է զինժառայողնների սոցիալական խնդիրների ու կեցության պայմանների մասին: Այդ ամենում ադրբեջանական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին շարունակում է կիրառել «պայմանական սահման» ձեւակերպումը: Ընդ որում, այդ կիրառությունը կարծես թե չի հուզում թե Հայաստանին, թե նաեւ միջազգային որեւէ դերակատարի:

Համենայն դեպս, որեւէ կերպ չկկա հարցադրում, թե ինչու՞ է Բաքուն կիրառում «պայմանական սահման» ձեւակերպումը: Կան չսահմանազատված եւ չսահմանագծված սահմաններով այլ պետություններ, բայց կարծես թե չկա այդպիսի կիրառում: Օրինակ, Ադրբեջանը նույն սահմանագծվածության ու սահմանազատվածության խնդիրն ունի Վրաստանի հետ, բայց կարծես թե որեւէ կերպ չի կիրառում վրաց-ադրբեջանական «պայմանական սահման» ձեւակերպումը:

Այս հանգամանքը պարզորոշ վկայում է, որ անգամ չնայած սահմանազատման ու սահմանագծման հարցում կանոնակարգի ստորագրմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային անվտանգության ռեժիմը որոշելու է թերեւս ռեգիոնալ անվտանգության կարգը, այլ ոչ թե կանոնակարգը: Ավելին, այդ կարգն է թերեւս «պայմանավորելու», թե ինչ տրամաբանությամբ է աշխատելու ստորագրված կանոնակարգը, եթե իհարկե այն անցնի ներպետական հաստատումների ամբողջական շարքը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ադրբեջանում, որտեղ այդ գործընթացը դեռ չի էլ սկսել: Իսկ ռեգիոնալ անվտանգության կարգ գոյություն չունի:

Իհարկե ասել, որ ընդհանրապես անկարգություն է, կլինի սխալ: Այդուհանդերձ Կովկասում ձեւավորված է թե ռեգիոնալ, թե որոշակիորեն նաեւ արտառեգիոնալ ուժերի դերակատարում ենթադրող փոխհարաբերությունների որոշակի կարգ: Բայց, այն գործնականում չունի որեւէ ամրագրում, կամ այլ կերպ ասած՝ կարգը հաստատված, «ստորագրված» չէ որեւէ ձեւաչափով, հետեւաբար այն ցանկացած պահի ենթակա է փոփոխության կամ խախտման, ինչի առիթ, պատճառ կամ մոտիվ կարող է ձեւավորվել անգամ ռեգիոնից զգալիորեն դուրս գտնվող գոտիներում այս կամ այն զարգացման հետեւանքով:

Ըստ այդմ, Հայաստանի համար շարունակում է գերխնդիր լինել ներկայումս առկա իրավիճակային «կարգի» բոլոր դերակատարների հետ հաղորդակցության նվազագույն բարվոք ռեժիմի ապահովումն ու Հայաստանի ներքին դիմադրունակության առավելագույն ինտենսիվ աշխատանքը բոլոր մակարդակներում, պետական կառավարումից մինչեւ հասարակական-քաղաքական հարաբերությունների համակարգ: Հայաստանի համար կենսական հրամայական է հենց այստեղ հնարավորինս հաստատուն ու երկարաժամկետ պայմանավորվածությունների վրա հիմնված կարգի կամ «կանոնակարգի» հաստատումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում