Էստոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը համացանցում ընձեռված ազատությունների առումով: Այս մասին նշվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Բացի այդ, Էստոնիայի ղեկավարությունը կարծում է, որ համացանցային հասանելիությունը պետք է դառնա յուրաքանչյուր քաղաքացու անբեկանելի իրավունքը:
Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը՝ նշելով, որ թեպետ համացանցը զգալի վտանգներ է պարունակում, սակայն հնարավոր է ապահովել մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների և անվտանգության պահպանումը: Էստոնիայի նախագահը նշել է Էստոնիայի զգալի ձեռքբերումները վերջին 20 տարիների ընթացքում, որին նպաստել են տեղեկատվական տեխնոլոգիաները, որի փորձով Էստոնիան կարող է կիսվել շահագրգիռ պետությունների հետ: