Wednesday, 01 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Վլադիմիր Պուտինի մեդիա-իմպերիան եւ Հայաստանի թշվառությունը

Բազում մաշկերի գնված, համացանցային գորավարությունները, դառնալով այդ մեծ ներբողմի ցանկալի երթուղիներ, բացվում են: Այս փուլում ամերիկյան արդարադատության նախարար Հարլենդը հայտարարել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել RT–ի երկու աշխատակիցների՝ Կոնստանտին Կալաշնիկովի եւ Ելենա Աֆանասեւայի նկատմամբ: Նրանք կասկածվում են փողերի լվացման եւ օտարերկրյա գործակալի գրանցման մասին օրենքը խախտելու մեջ:

Մամուլին հայտնի է դարձել, որ խոսքը 10 միլիոն դոլարի մասին է, որ RT-ն ներդրել է Թենեսի նահանգում գրանցված Teent Media հարթակը Միացյալ Նահանգներում ռուսաստանամետ հանրային կարծիք ձևավորելու եւ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին աջակցելու նպատակով։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը բացահայտել է նաեւ RT-ի կողմից փաստացի վարձահրավիրված բլոգերների ինքնությունը՝ Թիմ Պուլ, Դեեւ Ռուբին, Բենի Ջոնսոն, Լորեն Սաուերեն եւ Թայլեր Հանսեն։ Նրանցից յուրաքանչյուրը սոցիալական մեդիայում մեկ միլիոնից ավելի բաժանորդ ունի։ Թիմ Պուլը մամուլին ասել է, որ իրենք խաբված են, Tenet Median ֆինանսավորման աղբյուրը գաղտնի է պահվել, եւ իրենք չէին կարող կասկածել, որ աշխատում են Ռուսաստանի օգտին։

Այս աղմկահարույց բացահայտմանը զուգահեռ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է ծավալուն զեկույց, որը նվիրված է Ռուսաստանի կողմից Իսրայելում իրականացվող տեղեկատվա-քարոզչական ազդեցությանը։ Ամերիկյան հատուկ ծառայությունը բացահայտել է, որ այդ նախագիծն անձամբ կառավարում է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիենկոն։

Քարոզչությունը տարվում է երկու ուղղությամբ՝ առաջինը՝ ամրապնդել վարչապետ Նաթանյահուի հանրային հեղինակությունը, եւ երկրորդը՝ ձևավորել ընկալում, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմ է մղում նացիզմի եւ բռնապետության դեմ։

Որքանո՞վ է դա հաջողվել կամ հաջողվում, կամ իրականում ի՞նչ օգտակարություն ունի Tenet Media-ի հարթակը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավում՝ հատուկ ծառայությունները եւ ԱՄՆ արդարադատության նախարարությունը կբացահայտեն դատական գործընթացում, եթե, իհարկե, գործը հասնի դրան:

Այս դեպքում էականը գերտերությունների եւ ազդեցիկ պետությունների միջեւ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների, կիբերմիջոցների եւ անգամ արհեստական բանականության կիրառմամբ տեղեկատվա-քարոզչական կամ հիբրիդային պատերազմի որոշ դրվագների հրապարակայնացումն է, որը հստակ ահազանգ է Հայաստանի եւ այդ կարգի այլ պետությունների համար։

Եթե ԱՄՆ-ը եւ Իսրայելը, որոնք ունեն կայացած, բազմափորձ եւ աշխարհով մեկ «շոշափուկներ» տարածող հատուկ ծառայություններ, կիբերանվտանգության արդիական համակարգ եւ զարգացած տեխնոլոգիաներ, բայց Պուտինի մեդիա-իմպերիային հաջողվում է «ճեղքեր գտնել» եւ ազդել հանրային կարծիքի վրա, ապա պատկերացնել կարելի է, թե այդ առումով որքան թշվառ է Հայաստանի եւ նրա կարգի այլ, հատկապես հետխորհրդային երկրների վիճակը։

Իհարկե, Արեւմուտքը եւ Իսրայելը «ճերմակ աղավնի» չեն, նրանք էլ իրենց հերթին ազդեցության սեփական հայեցակարգը, գործիքակազմը եւ միջոցներն ունեն։ Ռուսաստանն իր տարածքում սոցիալական մի քանի ցանցեր արգելափակել է եւ վերահսկում է բջջային կապի բոլոր հավելվածները։

Իսկ Հայաստա՞նը:

Որեւէ մեկն զբաղվու՞մ է տեղեկատվա-քարոզչական անվտանգության հարցերով։ Եթե անգամ նման կառույց կա, ապա պետք է խոստովանել, որ այն ոչ արդյունավետ է գործում։ Բավական է հետեւել սոցիալական մեդիային, եւ պարզ կդառնա, որ հայկական վիրտուալ աշխարհում Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանը, Իլհամ Ալիեւը, նրանց սպասարկող մամուլը եւ թելեգրամ-ալիքները մշտապես եւ ամենուր ներկա են, մտել են մեր հանրային կյանք եւ մի շարք հարցերում եղանակ են ստեղծում։ Սա ավելի վտանգավոր է, քան առարկայական ագրեսիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում