Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափամերձ շրջաններում ծագել է նոր փոթորիկ, որն անվանվել է «Հիլարի»: Այս մասին ասվում է փոթրիկների կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Օդերևութաբաններն այն որակում են որպես ոչ շատ մեծ, բայց ուժեղ փոթորիկ:
Սեպտեմբերի 22-ին փոթորիկի արագությունը տեղ-տեղ հասել է 60 մ/վրկ-ի: Այս արագությունը համապատասխանում է Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով քամիների ուժգնության նախավերջին` չորրորդ աստիճանին:









































