Հայաստանի կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին` մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: ԿԳՄՍ նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։
Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է մեկ ներկայացուցիչ։
Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
· դիմում կազմակերպության ղեկավարի անունից,
· կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները,
· ձևաչափի լրացված տարբերակը՝ նշելով նաև կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը:
Նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ։









































