Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Վլադիմիր Պուտինի մոնղոլական այցի երեք ազդակները

Ի՞նչ նշանակություն ունեցավ Վլադիրմիր Պուտինի Մոնղոլիա այցը: Միջազգային մամուլի հրապարակումներում առանձնացնելի է երեք կարեւոր դիտարկում:

Առաջին եւ իշխող գնահատականն այն է, որ Պուտինին հաջողվեց «հեղինակազրկել Միջազգային քրեական դատարանը»։ Վերջինս, հայտնի է, ՌԴ նախագահին ճանաչել է «ռազմական հանցագործ» եւ նրան ձերբակալելու օրդեր տվել։ Երկրները, որ ընդունում են ՄՔԴ իրավազորությունը եւ Հռոմի ստատուստի կողմ են, պարտավոր են իրենց տարածք ՌԴ նախագահի մուտք գործելու դեպքում անհապաղ ձերբակալել նրան։

Մոնղոլիան Հռոմի ստատուտի կողմ է եւ ֆորմալ առումով պարտավոր էր ձերբակալել Վլադիմիր Պուտինին: Ուլան-Բատորում նրան ընդունել են արարողակարգի ամենաբարձր մակարդակով: Իհարկե, Պուտինի մոնղոլական այցի բոլոր մանրամասնությունները նախօրոք քննարկվել եւ համաձայնեցվել են, բայց միջազգային փորձագետները համարում են, որ «նախադեպը կարող է վարակիչ լինել այլ երկրների համար»: Ի մասնավորի նշվում է Բրազիլիան:

Համարվում է, որ Պուտինը «կարողացավ սանասանել ՄՔԴ հեղինակությունը»: Բայց, իհարկե, ենթատեքստն այն է, որ ՌԴ նախագահին միջազգային մեկուսացման ենթարկելու արեւմտյան ծրագիրը կարող է ձախողվել:

Երկրորդ կարեւոր ազդակ է համարվում Մոնղոլիայի հանքային ռեսուրսների շահագործման հարցում քննարկումների մեկնարկը: Ըստ տեղեկությունների, երկրի ընդերքը հարուստ է ոսկու, մոլիբդենի եւ այլ մետաղների պաշարներով, որոնք հետաքրքրում են նաեւ Չինաստանին: Ռուսաստանյան ընկերությունները «կարող են կոնցեսիոն առաջարկություններ ստանալ»: Իսկ դա նշանակում է Մոնղոլիայում Ռուսաստանի ներկայության ընդլայնում եւ ամրապնդում, հանգամանք, որ վերաբերում է նաեւ ռուսաստանյան տարածքների տնտեսական վերականգնման հեռանկարին:

Երրորդ ու, թերեւս ամենասկզբունքային նշանակության ազդակ է համարվում Ուլան-Բատորում Պուտինի կողմից խորհրդային մարշալ Ժուկովի հուշարձանին ծաղկեպսակադրումը: Ժուկովը ԽՍՀՄ հերոսի առաջին ոսկե աստղը ստացել է Խալխին-Գոլի մարտերում ցուցաբերած ռազմագիտական տաղանդի եւ անձնական խիզախության համար:

Այդ մի քանի օր տեւած մարտերի ընթացքում խորհրդային զորամիավորմանը հաջողվել է Մոնղոլիայի տարածքից դուրս մղել ճապոնացիներին: Մոնղոլիայի տարածքային ամբողջականության վերականգնումն այսօր պաշտոնապես համարվում է ճապոնական միլիտարիզմի դեմ ռուս-մոնղոլական համատեղ հաղթանակ:

Պուտինի Մոնղոլիա այցը ժամանակագրական առումով համընկնում է նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կապիտուլյացիային, որը պարտադրել է Խորհրդային Միությունը: Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է, ուրեմն իրենն է նաեւ Ճապոնիայի նկատմաբ հաղթանակը:

Ֆորմալ առումով Ճապոնիան գտնվում է կապիտուլյացիոն զինադադարի իրավական ռեժիմում: Խաղաղության պայմանագիր չի կնքվել ոչ ԽՍՀՄ, ոչ՝ նրա իրավահաջորդ Ռուսաստանի հետ: Մոնղոլիա այցելությամբ եւ Ճապոնիայի դեմ Խալխին-Գոլում հաղթանակի հիշատակումով Պուտինը հասկացրել է, որ Տոկիոի հետ հարաբերությունների վերանայման մտադրություն չունի: Կուրիլյան կղզիները հարց չի քննարկվելու:

Այս առումով բնութագրական դիտարկում է արել ՌԻԱ-Նովոստին: «Այո, Մոնղոլիայում Ռուսաստանին հաղթած Չինգիսխանն ամենուր է, բայց նա այսօր պետության եւ ժողովրդի խորհրդանիշն է»: Անցյալ տարվա նոյեմբերին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի համար Ոսկե հորդան քաղաքակրթական առումով Արեւմուտքից նախընտրելի է գնահատել: Չինգիսխանի «վահանն» Ռուսաստանի համար ամուր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում