Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ձեր մարդասիրական աշխատանքն անգնահատելի է․ Կամո Ցուցուլյանի ուղերձը՝ Փրկարարի օրվա առթիվ

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ։  Կամո Ցուցուլյանի ուղերձում ասված է․

«Հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաննե՛ր, շնորհավորում եմ ամենամարդասիրական կառույցի աշխատակցի՝ փրկարարի մասնագիտական տոնի առթիվ, քանզի Փրկարար ծառայության կազմավորումից ի վեր ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու փրկության և պաշտպանության կարևորագույն առաքելությունը։

Այսօր գնահատանքի խոսքեր եմ հղում ձեզ․․․ Ձեր մարդասիրական աշխատանքն անգնահատելի է բնակչության պաշտպանության, անվտանգության ապահովման և հասարակական կյանքի բնականոն ընթացքի կազմակերպման գործում։

Փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է զգալի ֆիզիկական և բարոյական ջանք, սակայն անձնվեր և վեհ առաքելությամբ՝ դժվարին և անկոտրում պայքար մղելով բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ, հաղթահարելով անհաղթահարելին՝ սխրանքներ եք գործում մշտապես և ամենուր՝ վտանգելով ձեր կյանքն ու առողջությունը՝ հաճախ դա անելով մարդկային իրական հնարավորություններից դուրս:

Այս տարի մեզ բաժին ընկավ Հայաստանի Հանրապետության համար վերջին տասնամյակներում թերևս ամենադժվարին ժամանակահատվածը՝ ջրհեղեղի հետևանքով առաջացած աղետին դիմագրավելու մարտահրավերը, սակայն բարձր պատրաստականության, պրոֆեսիոնալ հմտությունների և բոլոր իրավիճակներում արագ կողմնորշվելու շնորհիվ լծվեցինք հետևանքների վերացման գործին, կարողացանք առավելագույնս նվազագույն կորուստներով դուրս գալ դժվարին իրավիճակից և արժանապատվորեն ապահովել բնակչության անվտանգությունը։ Հատկապես ուզում եմ շեշտել կրտսեր կազմի հերոսական և խիզախ աշխատանքը, ովքեր վայրկյան անգամ կանգ չառան բնության տարերքի առաջ, օր ու գիշեր պայքարեցին և արեցին անհնարինը՝ հաղթահարելով վտանգը, փրկելով կյանքեր։

Վերոնշյալի առումով ուզում եմ շեշտել, որ այսօր էլ կանգ չենք առնում և շարունակում ենք միևնույն զգոնությամբ ծառայել՝ դասեր քաղելով, վերագնահատելով և վերլուծելով համակարգի առջև ծառացած խնդիրները, նախանշելով զարգացման և արդյունավետ աշխատանքի նոր ուղղություններն ու հնարավորությունները։

Հպարտությամբ ուզում եմ կրկին շեշտել, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն իր ուրույն տեղն ու դերն ունի միջազգային փրկարարական բազմազգ ընտանիքում, քանի որ բարձր պատրաստականությամբ օժտված հայ փրկարարն ունակ է դիմագրավել ոչ միայն սեփական երկրին պատուհասած աղետին, այլև օգնության ձեռք մեկնել աղետի մեջ գտնվող այլ երկրներին, ինչը խոսում է գործառնական և մասնագիտական բարձր պատրաստվածության մասին։

Վերջինիս հավաստումը միջազգային տարբեր հարթակներում և կառույցներում, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների կողմից մշտապես բարձր գնահատականի արժանանալն է։

Ներքին գործերի նախարարության կազմում լայնածավալ և արմատական բարեփոխումների փուլ թևակոխած փրկարար ծառայությունը շարունակում է կատարելագործվել և արդիականացվել՝ ժամանակի մարտահրավերներին համահունչ, մարտունակ, արհեստավարժ և դիմակայուն ծառայություն ունենալու նպատակով։

Համոզված եմ, որ ծառայության ընթացքում ի հայտ եկած ամեն մի խոչընդոտ, աղետ և պատահար հաղթահարելու ենք հետևողական և պատրաստակամ աշխատանքի շնորհիվ, ինչը մեր համատեղ արդյունավետ աշխատանքի լավագույն գրավականն է։ Փորձը և ամուր կարգապահությունը, քաջությունն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը հուսալի պատնեշ են ստեղծում ցանկացած արտակարգ իրավիճակների, տեխնածին և բնական աղետների դեմ:

Շնորհակալություն ձեզ՝ փրկության գործում ձեր քաջության, բարեխիղճ ծառայության, հայրենիքի նվիրյալ լինելու համար։

Առանձնահատուկ շնորհավորանք եմ ուզում հղել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների ընտանիքներին՝ մաղթելով համբերություն և բարեկեցություն։

Հավե՛րժ փառք և խոնարհումս՝ զոհված տղաների վառ հիշատակին։

Սիրելի՛ գործընկերներ, վերստին շնորհավորում եմ բոլորիս տոնը, մաղթում ուժ, կորով, անսպառ լավատեսություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր պետության և ժողովրդի բարօրության։

Շնորհավոր տոնդ, փրկարա՛ր․․․»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում