Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Սարը չի գնում, Էրդողա՞նն է գնում սարի մոտ

Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդունել է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ վեհաժողովին մասնակցելու Ռուսաստանի հրավերը, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինի օգնական Ուշակովը, ասելով, որ հրավեր են հղել ԲՐԻԿՍ անդամության հայտ ներկայացրած բոլոր երկրներին: Նախօրեին, Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ դեռեւս հայտնի չէ Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի ժամկետը: Եթե այդ այցը չկայանա մինչեւ հոկտեմբեր, իսկ այցն ըստ ամենայնի մինչեւ հոկտեմբեր չի կայանա, ապա Էրդողանը Կազան կատարած այցը կհիշեցնի հայտնի խոսքը՝ եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում սարի մոտ: Պուտինը չի գնում Թուրքիա, Էրդողանն է գնում Ռուսաստան, ընդ որում՝ ԲՐԻԿՍ անդամության «խնդրարկուի» կարգավիճակում:

Սակայն, հոկտեմբերյան այդ հնարավոր այցի հիմնական ինտրիգը գուցե այն է, թե արդյո՞ք Կազանում կարող է կայանալ Էրդողանի հանդիպումը Սիրիայի նախագահ Ասադի հետ: Սիրիան պաշտոնապես հայտ չի ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար, սակայն քաղաքական հայտարարությունների մակարդակում եղել են առիթներ, երբ Դամասկոսը հայտնել է իր հետաքրքրությունը այդ կազմակերպության առնչությամբ: Սակայն, Ռուսաստանը, որն ընդունում է գագաթնաժողովը, որեւէ կերպ կաշկանդված չէ հրավիրել նաեւ Ասադին: Առավել եւս, որ հազիվ թե ԲՐԻԿՍ մյուս անդամները կողմ լինելով Էրդողանի մասնակցությանը, դեմ լինեն Ասադին հրավեր ուղարկելուն: Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը այսօր հայտարարել է, որ Էրդողան-Ասադ հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքը շարունակվում է, այն ընթանում է հատուկ ծառայությունների, դիվանագիտական եւ պաշտպանական գերատեսչությունների մակարդակում:

Ըստ նրա, նախ կլինեն հանդիպումներ այդ մակարդակում, հետո նոր միայն կլինի բարձր մակարդակի հանդիպում: ՌԴ արտգործնախարար Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Սիրիայից զորքը դուրս բերելու հարցը, սակայն կան նյուանսներ, որոնք կարիք ունեն համաձայնեցման: Կասկածից վեր է, որ Թուրքիա-Սիրիա հարաբերության եւ բարձր մակարդակի անցկացման հարցերը երկկողմ շրջանակում չեն: Այդ գործընթացում նվազագույնը էական ներգրավածություն ունեն Ռուսաստանն ու Իրանը: Ավելին, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, բացառված չէ, որ Ասադի հետ ռուսական հարթակում Էրդողանի հանդիպումն է Պուտինի՝ Թուրքիա այցի ռուսական պայմանը: Եթե հոկտեմբերին ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում Կրեմլին հաջողվի ապահովել այդպիսի հանդիպում, ինչպես նաեւ ստորագրել Իրանի հետ ռազմա-քաղաքական մեծ պայմանագիրը, որի մասին խոսվում է արդեն ավելի քան մեկ տարի, ապա դա անշուշտ բավականին մեծ միավոր կլինի Պուտինի ակտիվում:

Սակայն, թող չհնչի տարօրինակ, միավոր ոչ թե Արեւմուտքի, կամ ոչ այնքան Արեւմուտքի, որքան Չինաստանի հանդեպ: Օրեր առաջ Չինաստանում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանը, որը բանակցություն է վարել արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Սուբորդինացիոն այս հանգամանքը վկայում է, որ բանակցությունը եղել է բավականին էական հարցերի շուրջ: Միաժամանակ, տեղեկություններ են տարածվում, որ ավելի մեծ թվով չինական բանկեր են հրաժարվում ռուսական փոխանցումներ իրականացնելուց: Պեկինը զգուշանու՞մ է, թե՞ պայմանավորվում Վաշինգտոնի հետ: Բոլոր դեպքերում նկատելի է, որ Չինաստանի հետ սերտ հարաբերությամբ հանդերձ, Մոսկվան փորձում է հնարավորինս ամրանալ նրանց միջակայքում: Եթե դա հաջողվի, ապա նրանց միջեւ կառաջանա Կրեմլի հետ խոսելու մրցակցություն, քանի որ հազիվ թե ձեւավորվի Կրեմլին այդ միջակայքում ճզմելու կոնսենսուս՝ այդ թվում մի շարք օբյեկտիվ պատճառներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում