Սվերդլովսկում տեղի կազակները վրդովված են Արտյոմովսկ քաղաքում տեղի ունեցած ձերբակալություններով: Հիշեցնենք, այն ժամանակ ոստիկանությունը վնասազերծել էր մի քանի տասնյակ մարդկանց, որոնք կացիններով, մահակներով, երկաթե ձողերով հավաքվել էին Արտյոմովսկի շրջաններից մեկում: Հետագայում պարզվել էր, որ այստեղ հավաքվածները ժամանակին միմյանց հետ հակամարտող սլավոնական խմբավորումներ էին, որոնք հավաքվել էին այստեղ միավորվելու և քաղաքում գերակայություն ունեցող հայկական խմբավորումների դեմ պայքարելու համար: Ձերբակալվածների մեջ են եղել նաև մի քանի կազակներ, որոնք հայտարարել են, թե այստեղ են եկել քաղաքի խնդիրները քննարկելու համար:
Օրենբուրգի մարզի զինվորական կազակական կազմակերպության ատամանը հանդես է եկել ի պաշտպանություն ձերբակալվածների: Նրան են միացել նաև մի շարք այլ տարածքային կազակական ղեկավարներ: Այս իրադարձություններից հետո Ուրալի կազակական կազմակերպությունները որոշել են արտակարգ հավաք կազմակերպել սեպտեմբերի 25-ին: Այստեղ են հրավիրվել նաև նախագահի ներկայացուցիչ Եվգենի Կույվաշևը, Սվերդլովսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Միշարինը, իրավապահ բարձրաստիճան պաշտոնյաներ և այլն:









































