Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Տավուշի մարզում զինծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի աջ կեսի հետին պատի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սարդարյանը։

Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ  բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Վիգեն Բ․-ն է։

Տավուշի մարզի ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում՝ Այգեձոր բնակավայրի գյուղամիջյան հատվածում մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով առաջացած վիճաբանության ժամանակ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի զինծառայողներ Վիգեն Բ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Սուրեն Ճ․-ն և ինքնությունը չպարզված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Պարզվել է նաև, որ նույն ծեծկռտուքի ընթացքում ինքնությունը չպարզված անձը դանակով հարվածել է Վիգեն Բ․-ին, իսկ վերջինիս ընկերը՝ նույն զորամասի զինծառայող Սուրեն Ճ․-ն, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Վիգեն Բ․-ին դանակահարող անձին։

Օգոստոսի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով Տավուշի բաժնի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ոստիկանության Տավուշի բաժին է ներկայացել Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արթուր Հ․-ն և հայտնել, որ օգոստոսի 28-ին ժամը 19։00-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում, նկատել է, որ բնակավայրում մի խումբ բնակիչների և իր ծանոթ, բեռնատար մեքենայի վարորդ Նորոյի միջև ծեծկռտուք է, որին ինքը անմիջապես միջամտել է և պաշտպանելով Նորոյին՝ ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն անծանոթ մի քանի գյուղացիների, սակայն զգալով որ կռվի մասնակից գյուղացիները իրենցից շատ են և չի կարողանում պաշտպանվել, տաբատի աջ գրպանից հանել է կենցաղային օգտագործման դանակը և դրանով 2 անգամ հարվածել է իրեն անծանոթ՝ կռվի մասնակիցներից մեկին։

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում