Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի հետ Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ գաղտնի հեռախոսագիծ կազմակերպելու մասին համաձայնագրից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկի տարածած հայտարարությունը։«Ուկրաինայի Նախարարների կաբինետի և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ գաղտնի հեռախոսագիծ կազմակերպելու մասին համաձայնագիրը դադարեցվել է», – գրել է Մելնիչուկը տելեգրամյան իր ալիքում։Վերջինս նաև հավելել է, որ համաձայնագիր ստորագրվել է Մոսկվայում՝ 1998 թվականի փետրվարի 27-ին։









































