Ռուսաստանը շարունակելու է համագործակցել Իրանի հետ ատոմային ոլորտում և չի բացառվում, որ կօգնի նոր ատոմակայանների կառուցման ժամանակ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում անելով Ռուսատսանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին:
Նախարարի տեղակալն ասել է, թե «ատոմակայանի կառուցումը Բուշեհրում ցույց է տվել, որ Ռուսաստանը պատասխանատու գործընկեր է, որը գտնում է տարբերակներ՝ վերացնելու մեր գործընկերների մտահոգությունները»: Ռյաբկովն ասել է, որ ատոմակայանի կառուցման ոլորտում համագործակցությունը չի արգելվում ՄԱԿ բանաձևերով` հավելելով, որ Բուշեհրը ատոմային էներգետիկայի զարգացման և միաժամանակ չտարածման լավագույն մոդելն է:








































