Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Միջազգային խնդիրները պետք է կարգավորվեն, քանի դեռ դրանք չեն հասել փտախտային (գանգրենոզ) վիճակի։ Դա բոլորիս բարոյական և քաղաքական պատասխանատվությունն է։ Տարիներ շարունակ ադրբեջանական հողերը գտնվում են «ապօրինի օկուպացիայի» տակ, ինչին արդեն պետք է վերջ տրվի։ Այլևս անընդունելի է, որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակի մնալ ներկայիս չկարգավորված վիճակում»։
Հիշեցնելով, որ Թուրքիան 2009-2010 թվականին դարձել է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ՝ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը 2015-2016 թվականների համար վերստին ներկայացնելու է իր թեկնածությունը։









































