Wednesday, 01 07 2026
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին

Սյունիքի մարզի կրթական էքսպոյում ներկայացվել է 28 դպրոցի նախագծային աշխատանք

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Կապանում անցկացվել է 2024-2025 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ, որը վարել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մարինա Ղազարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կրթական միջոցառումներից առաջ հյուրերին ներկայացվել է Կապանի երկրագիտական թանգարանի ցուցադրությունը՝ նվիրված Կապանում կրթական գործի կազմակերպման պատմությանն ու նվիրյալներին։

Խորհրդակցությունից առաջ Արաքսիա Սվաջյանը շրջել է առաջին անգամ կազմակերպված կրթական էքսպոյում, որին մասնակցել են Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները և խմբավարները։ Սյունիքի մարզի կրթական էքսպոյում ներկայացվել են 28 դպրոցի նախագծային աշխատանքներ․ ցուցադրված ևս 2 նախագիծ կրթօջախներն իրականացրել էին համատեղ՝ մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ։ Նախարարի տեղակալն ու մարզային պատասխանատուները էքսպոյի շրջանակում ծանոթացել են աշակերտների նախագծային աշխատանքներին՝ զրուցելով դրանց մանրամասների ու նորարարությունների մասին։

Արաքսիա Սվաջյանը հաջորդիվ շնորհակալագրեր է հանձնել 2024 թ․ «Ամսվա լավագույններ» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթած տնօրեններին և ուսուցիչներին։ «Շատ տպավորված եմ. ամեն ինչ շատ հետաքրքիր էր, ուսուցողական ու բազմազան: Միշտ Սյունիք ենք գալիս մեծ ակնկալիքներով», – նշել է նախարարի տեղակալը և հավելել՝ Ուսուցչի օրվան ընդառաջ կազմակերպվելու է «Տարվա լավագույնները» մրցույթը. ընտրությունը կատարվելու է բոլոր ամիսներին լավագույնը ճանաչված մասնակիցների շրջանում:

Խորհրդակցության ընթացքում ներկաներին ողջունել է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ շնորհավորելով անցած ուստարվա ձեռքբերումների, ինչպես նաև «Ամսվա լավագույններ» մրցույթի տարբեր անվանակարգերում ցուցադրած բարձր արդյունքների համար։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն իր խոսքում անդրադարձել է Սյունիքի մարզի կրթական տարվա արդյունքներին, ավարտական ու միասնական քննություններին, բուհ ընդունվողների ցուցանիշներին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև առաջիկա ուստարվա նորությունների, առաջնահերթ անելիքների, իրավական նոր ակտերի, ֆինանսավորման մեխանիզմների, «Դպրոցական սնունդ» ծրագրի, դասագրքերով և լաբորատորիաներով ապահովման, ուսուցիչների ատեստավորման, դպրոցների կառավարման և ոլորտին առնչվող այլ հարցերի մասին։

Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել առկա խնդիրները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում