Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Բաքուն կհետեւի Մոսկվայի օրինակին եւ կխզի՞ ԵԽԽՎ հետ կապերը

Դա ավելի քան ցավալի ազդակ է, որ միայն բարդացնում է Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ներկայիս դրությունը: Անդամ պետությունները պարտավորություն են ստանձնել հարգել ժողովրդավարության չափանիշները: Սև ցուկաում ընդգրկել նրանց, ովքեր քվեարկել են իրենց համոզմունքով, կարող է միայն հակառակ արդյունքի բերել: «ԵԽԽՎ պատգամավորների մուտքն արգելելու մասին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հաջիզադեի հայտարարությանը հակադարձել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը»:

ԵԽԽՎ-ի նախագահն, իհարկե, ավելին չէր կարող ասել, բայց նրբանկատորեն հասկացրել է, որ եկող տարվա հունվարին, երբ քննարկվելու լինի ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վերականգնման հարցը, Ադրբեջանը «հայտնվելու է ավելի բարդ իրավիճակում»: Իսկ ահա ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբը ոչ այնքան դիվանագետ է գտնվել:

Նա նույնպես սոցցանցային գրառում է կատարել եւ ասել, որ «ժողովրդավարական երկրներում մուտքի արգելք կիրառվում է միայն ահաբեկիչների, ծայրահեղականների եւ լուրջ հանցագործների նկատմամբ»: Ինչ վերաբերում է Ադրբեջան իր մուտքի արգելքին, ապա գերմանացի խորհրդարանականը դա համարում է «բացարձակ բռնապետության դրսեւորում»: Գերմանացի պատգամավորն, ինչ խոսք, քաջ գիտի, թե ինչ մակարդակում է նման որոշում կայացվել եւ փաստացի Իլհամ Ալիեւին անվանում է բռնապետ:

Շվաբը հավելել է, որ մտադիր է մասնակցել COP 29-ին, որը Բաքվում նախատեսված է անցկացնել նոյեմբերին: Բաքուն հայտարարել է, որ ԵԽԽՎ անդամների նկատմամբ մուտքի արգելքը կգործի՝ մինչեւ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չճանաչվեն: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները դադարեցված են մեկ տարով: Ըստ այդմ, ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կանդրադառնա միայն 2025թ. հունվար-փետրվարին:

COP29-ը միայն կլիմայի հարցերով խորհրդաժողով չէ: Իլհամ Ալիեւն այն համարում է Ադրբեջանի «միջազգային հեղինակությունը նոր եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու հնարավորություն»: Իսկ դա կախված է խորհրդաժողովի ներկայացուցչականությունից: Գերմանացի պատգամավոր Շվաբի նախաձեռնողականությունը կարող է վարակիչ լինել, եւ այլ երկրների խորհրդարանականներ, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է, նույնպես կցանկանան մասնակցել Կլիմայի հարցերով Բաքվի խորհրդաժողովին իրենց երկրների պատվիրակության կազմում:

Ի վերջո, որեւէ երկրի պատգամավորի ընդգրկելը «սև ցուցակում» նշանակում է անհարգելի վերաբերմունք ցուցաբերել առհասարակ նրա նկատմամբ: Եվ ամենևին էլ բացառված չէ, որ, ասենք, Գերմանիայի կառավարությունը նույնպես անդրադառնա այդ խնդրին: ԵԽԽՎ նախագահը դիտարկում է, որ Ադրբեջանը ԵԽ-ում հայտնվում է ավելի բարդ իրավիճակում, ինչը թերեւս այդ ենթատեքստն ունի:

ԵԽԽՎ այլ պատվիրակությունների ղեկավարներ կմիանա՞ն Ադրբեջանի հասցեին Շվաբի «սպառնալիքին»։ Քաղաքական ի՞նչ հաշվարկով է Իլհամ Ալիեւն արտոնել, որպեսզի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նման հայտարարություն անի, ինչի առթիվ, ի դեպ, նրա աշխատակազմը դեռեւս պարզաբանում չի արել։

Հնարավո՞ր է, որ Բաքուն վերանայի որոշումը։ Իսկ գուցե Ալիեւը միտումնավոր է գնացել ԵԽ-ի հետ հարաբերությունների սրացման, որպեսզի ԵԽԽՎ-ից հեռանալու հի՞մք ունենա։ Ուկրաինայի հարցում ԵԽԽՎ դիրքորոշումն, օրինակ, առիթ է դարձել, որպեսզի Ռուսաստանն այդ կառույցի հետ կապերը խզի։ Բաքուն եւ Մոսկվան միջազգային կառույցներում համատեղ-միասնական դիրքորոշում որդեգրելու հարց նույնպես քննարկել են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում