Tuesday, 23 06 2026
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին

Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը դեսպաններին. ինչն է ողնաշարը

Դիլիջանում մեկնարկել է արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների երկօրյա խորհրդաժողովը, որի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին: «Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ», ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչ խոսք, Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի, այլ պաշտոնյաների եւ Հայաստանի դեսպանների մասնակցությամբ այդ քննարկումները չեն կարող տեղի ունենալ հրապարակային մանրամասներով, քանի որ խոսքը պետական կարեւոր նշանակության եւ գաղտնիություն պարունակող հարցերի մասին է: Այդուհանդերձ, կա մի հարց, որը թերեւս առանցքային է Հայաստանի պետական քաղաքականության համատեքստում: Ի՞նչն է Հայաստանի արտաքին քաղաքականության արժեգաղափարական առանցքը, ողնաշարը, Հայաստանն իրեն ինչպե՞ս է դիրքավորում համաշխարհային ընթացքում, որն այսօր իհարկե մեծ ալեկոծությունների շրջափուլում է, բայց անշուշտ հասնելու է ինչ որ հանգրվանը: Եվ այդ առումով եւս կարեւոր է, թե ինչ արժեգաղափարական դիրքավորումով է աչքի ընկել որեւէ երկիր:

Հասկանալի է, որ «խաղաղության օրակարգը», «խաղաղության խաչմերուկը», կամ «իրական Հայաստանը» դրանք ընթացիկ-մարտավարական նշանակության հանգամանքներ են: Դրանք չեն կարող լինել պետական քաղաքականության արժեգաղափարական առանցք: Զգալիորեն գուցե պայմանական կամ հարաբերական իմաստով, բայց մինչեւ 44-օրյա պատերազմ Հայաստանի պետական քաղաքականության ողնաշարային հարցը Լեռնային Ղարաբաղի հարցն էր: Այժմ այն չկա: Թե ում կամ ինչի պատճառով, ինչ պատճառներով կամ ինչի հետեւանքով, սրա մասին խոսվել ու խոսվում է շատ, հնչում են տարբեր գնահատականներ ու կարծիքներ, ճշմարտությանը կամ իրականությանը մոտ կամ հեռու, սակայն տվյալ պարագայում հարցը այդ դաշտում չէ: Կա ցավալի փաստը՝ Արցախի ողբերգական կորուստը, մարդկային կյանքերի ողբերգական կորուստը, ճակատագրերի խեղումը, հոգեբանական ծանրությունը, բայց նաեւ ապրելու եւ Հայաստանը պահելու, զարգացնելու, ամրացնելու, եւ ըստ էության նաեւ հայկական պետական գաղափար ու երազանք ձեւակերպելու խնդիր:

Այստեղ էլ իհարկե պատկերացումները կարող են լինել տարբեր, բայց կասկածից վեր է, որ հայկական պետականության կենսունակության կարեւոր գրավական է լինելու այն, թե այդ պետականության կենսագործունեությունն ինչպիսի արժեգաղափարրական ողնաշար է ունենալու: Եվ հարցը բոլորովին ժողովրդավար կամ ոչ ժողովրդավարը չէ: Դա ընդամենը կերպի, միջոցի հարցն է, իսկ բուն խնդիրը գաղափարն է, որի հանդեպ չի լինի միասնական կարծիք, բայց կլինի որոշակի ընդհանրություն ու հանրային վստահություն՝ անկախ քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից: Դա անհրաժեշտություն է հատկապես այն հանրությունների, պետությունների համար, որոնք ընտրում են զարգացման ժողովրդավարական ճանապարհը:

Դա ենթադրում է տոտալ մրցակցություն կենսագործունեության բոլոր բնագավառներում, եւ միայն հավաքական արժեքային, գաղափարական հենքի հանդեպ ձեւավորվող ներհասարակական, եւ ցանկալի է՝ ներազգային վստահությունն է, որ թույլ կտա այդ տոտալ մրցակցության կենսագործունեության ռեժիմը պահել ստեղծարար, այլ ոչ քաքայիչ տրամաբանության շրջանակում: Դա է, որ թույլ կտա ներկայիս փոթորկվող աշխարհում, անորոշ ու անկանխատեսելի ապագայի հեռանկարներում նաեւ հավաքական ստեղծարարության դաշտ ապահովել ամենատարբեր խնդիրներ ու ռազմավարություն, հաճախ միմյանց հակադիր եւ ընդհուպ կոնֆլիկտային հարաբերության ռեժիմում գտնվող պետություններում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի համար՝ իհարկե կադրային պրոֆեսիոնալիզմից ու հմտությունից բացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում