Monday, 08 06 2026
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ «դիվանագիտական բուֆեր» չկա՞

ԱՄՆ-ը մատի մի շարժումով կարող էր կանգնեցնել Ուկրաինային, առանց նրա համաձայնության դա չէր լինի,- Կուրսկի մարզ ուկրաինական ներթափանցման մասին ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անտոնովը: Նա այդ հարցում ռուս-ամերիկյան շփումները բացառել է: «Ամերիկացիները չպիտի որոշեն, թե Ռուսաստանն ինչպես է պահպանում իր սահմանները»,- հայտարարել է Անտոնովը եւ վստահեցրել, որ նախագահ Պուտինը «որոշում կայացրել է, ովքեր մեղավոր են, ամենախիստ պատիժը կստանան»:

Ի՞նչ որոշում է ընդունել Ռուսաստանի նախագահը՝ դեսպանի խոսքից հստակ չի հասկացվում, բայց տպավորություն է, որ նա շեշտը դնում է Ուկրաինայի դեմ պատժիչ գործողությունների անխուսափելիության վրա եւ հասկացնում, որ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ «դիվանագիտական բուֆեր այլեւս չկա»։

Վաշինգտոնում ՌԴ դեսպանի այս հայտարարությունը հաջորդել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհի դիտարկմանը, ըստ որի, թեեւ Ուկրաինան ասել է, որ Կուրսկի մարզ ներխուժման նպատակը «բուֆերային գոտու ստեղծումն է», մի շարք հարցեր դեռեւս պարզ չեն։ Պենտագոնը, կարծես, ընդունել է, որ Կիեւի այդ հարձակմանը տեղեկացված է, բայց Ուկրաինայի մտադրության շուրջ վերապահումներ ունի։

Դեսպան Անտոնովը բացահայտել է, որ Մոսկվան Կուրսկի մարզից ուկրաինական զորքերի հեռացման այլ տարբերակ, քան «լիակատար ջախջախումը», չի նախատեսում։ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը միանշանակորեն բացառել է բանակցությունների հնարավորությունը։ Հետեւում է, որ Ռուսաստանը շարունակելու է պատերազմը։

Ավելի վաղ, ելնելով հանգամանքից, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ ռազմական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների միջեւ «խորհրդապահական շփումների խողովակ» կա, միջազգային փորձագիտական շրջանակները Մոսկվա-Վաշինգտոն «սկզբունքային համաձայնությունը հնարավոր» էին տեսնում։

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ քննարկումների բացառումը դեսպան Անտոնովը հնչեցրել է Կիեւ Հնդկաստանի վարչապետ Մոդիի այցին ընդառաջ։ Հնդկաստանի վարչապետը Վարշավայում ասել է, որ Ուկրաինայի նախագահին պատերազմը դադարեցնելու առաջարկություն ունի։ Ըստ երեւույթին, Մոսկվան նաեւ նրան է դիվանագիտական ազդակ հղում, որպեսզի Զելենսկիի հետ հանդիպմանը որեւէ նախաձեռնության մասին չհայտարարի։

Դրանից չի հետեւում, թե Մոսկվան Նյու-Դելիին խնդրում է առհասարակ ուկրաինական կարգավորման մասին չխոսել։ Աննապատակահարմար է ժամանակը, իրավիճակը, քանի որ ուկրաինական զորախումբը շարունակում է մնալ Կուրսկի մարզում։ Բայց հարց է՝ եթե Ռուսաստանին հաջողվի «գլխովին ջախջախել» այդ զորախումբը, Մոսկվան հրադադարի ի՞նչ պայմաններ կառաջարկի կամ առհասարակ կառաջարկի՞, թե ավելի կծավալի հարձակումը՝ նպատակ դնելով գրավել Կիեւը եւ անվերապահ կապիտուլյացիայի պահանջ կդնի։

Անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Բորելը խոսել է Ուկրաինային տրամադրված սպառազինությունների կիրառման արգելքները «վերանայելու անհրաժեշտությունից»։ Դա նշանակում է ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմի ընդլայնում եւ բնույթի փոփոխություն։

Որոշ վերլուծաբաններ գրեթե համոզված են, որ եթե Ռուսաստանին խորքային հարվածներ հասցվեն, Պուտինը «կթիրախավորի Կիեւի պետական կառույցները» կամ «տակտիկական միջուկային զենք կկիրառի»։ Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» հիշեցրել է, որ լրացել է Մոսկվայում պետական հեղաշրջման փորձի 33-րդ տարին։ Դա բավական խորհրդանշական հիշեցում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում