Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Ձախերը Մակրոնին սպառնում են իմփիչմենթով, եթե նա հավանություն չտա վարչապետի իրենց թեկնածուին

Ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան օգոստոսի 21-ին նախազգուշացրել է, որ կձգտի հասնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ իշխանությունից հեռացման, եթե նա հավանություն չտա վարչապետի պաշտոնում Լյուսի Կաստեի թեկնածությանը: Այդ մասին  տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Եթե Էմանուել Մակրոնը վարչապետ չնշանակի կոալիցիայի թեկնածու Լյուսի Կաստեին, որն ընտրություններում ստացել է ամենաշատ ձայները, ապա մենք «Նոր ժողովրդական ճակատի» հետ հանդես կգանք իմփիչմենթի օգտին», – ասել է «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդա Պանոն։

Նա հիշեցրել է սահմանադրության 68-րդ հոդվածի մասին, ըստ որի՝ խորհրդարանն իրավունք ունի նախագահին հեռացնել իշխանությունից, եթե նա չկատարի իր հիմնական պարտականությունները։

Պանոյի խոսքով՝ նախագահն արդեն ավելի քան մեկ ամիս նոր վարչապետ չի նշանակում Գաբրիել Ատալի կառավարության հրաժարականից հետո։

Հարցման համաձայն, որն օգոստոսի 21-ին հրապարակվել է Harris Interactive կայքում, «Նոր ժողովրդական ճակատի» թեկնածու Լյուսի Կաստեն ժողովրդականություն չի վայելում ֆրանսիացիների շրջանում. նա 21-րդ տեղն է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուների հավանության վարկանիշային աղյուսակում: Հարցվածների շուրջ 40 %-ն «ընդհանրապես չի կարողացել արտահայտվել, քանի որ քիչ բան գիտի նրա մասին», գրում է Le Figaro թերթը։

Վարչապետի նշանակման հարցի շուրջ Մակրոնի հանդիպումները կուսակցությունների առաջնորդների հետ կսկսվեն օգոստոսի 23-ին։

Հուլիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախագահամետ «Միասին» կոալիցիան պարտվել է ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքին, որի մեջ մտնում է նաև «Աննվաճ Ֆրանսիան»։ Ոչ մի քաղաքական ուժ չի հասել բացարձակ խորհրդարանական մեծամասնության: Հետևաբար, եթե ձախերը փորձեն Մակրոնին հեռացնել իշխանությունից, ապա նրանց անհրաժեշտ կլինի այլ քաղաքական ուժերի աջակցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում