Մեծ Բրիտանիայի 10-ամյա բնակիչներից յուրաքանչյուր 10-րդն ունի iPhone, իսկ նույն տարիքի երեխաներից յուրաքանչյուր 20-րդի մոտ կա iPad: Այս մասին վկայում են Westcoastcloud ընկերության անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Սոցիալական ցանցերում նույնպես գրանցված է յուրաքանչյուր տասներորդ 10-ամյա բրիտանացին, չնայած այն հանգամանքին, որ MySpace-ում և Fecebook-ում կարելի է գրանցվել միայն 13 տարին լրանալուց հետո: Այս մասին հայտնում է iGuides-ը:
Այս տվյալները պարզվել են հարցումների արդյունքում, որոնց մասնակցել են մինչև 10 տարեկան երեխաներ ունեցող մոտ 2000 ծնողներ: Պարզվել է նաև, որ երեխաների մեծ մասն ունի էլեկտրոնային հասցեներ, իսկ sms-ներ գրել և ուղարկել կարողանում է տասնամյա բրիտանացիների 20%-ը:









































