Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Լիբիայի ապստամբները Մուամար Քադաֆիին հավատարիմ զորքերից Էլ-Ջուֆրա քաղաքը գրավելուց հետո այնտեղ հայտնաբերել են քիմիական զենքի պահեստ: Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ քիմիական զենքն այժմ գտնվում է ապստամբների հսկողության տակ:
Պարբերականը հիշեցնում է, որ 2003 թ. Մուամար Քադաֆին Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով հայտարարել էր, որ դադարեցնում է զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունը: Քադաֆին հայտարարել էր, որ ատոմային ռումբի ստեղծման համար սկսված աշխատանքները կդադարեցվեն, իսկ քիմիական զենքի պահեստները կոչնչացվեն:
2010 թ. Լիբիայում ոչնչացվել էր 15 տոննա քիմիական զենք, սակայն ՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբիայի քիմիական զենքերի մի մասը չէր ոչնչացվել և պահվում էր գաղտնի վայրերում:








































