Tuesday, 30 06 2026
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը

Ղազախստանը թողնում է եվրասիականությունը. ի՞նչ է հանվում աճուրդի

Օրերս հրապարակվել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հոդվածը, որն ունի բավականին խոսուն վերնագիր՝ «Կենտրոնական Ասիայի վերածնունդը. Կայուն զարգացման ու բարգավաճման ճանապարհին»: Այս հանգամանքը արժանի է ուշադրության ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաեւ Կովկասում, եւ ոչ այն պատճառով, որ Ղազախստանն օրինակ մի քանի ամիս առաջ ներկայացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաձեռնություն:

Փաստացի, Ղազախխստանի նախագահը ներկայացնում է կենտրոնասիական երկրների մոնոլիտ ձեւավորելու գաղափար, եւ հաշվի առնելով այն, որ օրեր առաջ Ղազախստանում տեղի ունեցող ԿԱ երկրների ղեկավարների հավաքին հրավիրվել էր նաեւ Ադրբեջանի նախագահը, հիմք կա ենթադրելու, որ Տոկաեւը այդ «մոնոլիտի» մաս դիտարկում է նաեւ Ադրբեջանը:

Իսկ սա կարող է սկզբունքորեն իրավիճակ փոխել նաեւ Կովկասում եւ դրա շուրջ խաղի իմաստով: Նրա հոդվածը հարց է առաջացնում, թե արդյո՞ք Ղազախստանը «պատմության գիրկն» է ուղարկում այսպես ասած եվրասիականության գաղափարը, որոշելով լոկալացվել կենտրոնասիական ռեգիոնում: Բանն այն է, որ 2011 թվականին Ղազախստանի այն ժամանակվա նախագահ Նազարբաեւը Իզվեստիա պարբերականում հրապարակեց մի հոդված, որը պատասխան էր Եվրասիական գաղափարով նախագահի պաշտոնին վերադարձող Վլադիմիր Պուտինի հոդվածին Նազարբաեւը նրբորեն, բայց հստակ վիճարկում էր այդ գաղափարի «հեղինակային իրավունքը», ասելով, որ եվրասիական տան գաղափարի հեղինակային իրավունքը Ղազախստանինն է՝ իրենը:

Նազարբաեւը սակայն այսօր Ղազախստանում ըստ էության արդեն պատմություն է, իսկ Տոկաեւը փաստորեն եվրասիականության գաղափարի փոխարեն ներկայացնում է կենտրոնասիականության գաղափարի «հեղինակային» հայտ: Տոկաեւ՞ն է դրա հեղինակը, թե՞ Կենտրոնական Ասիայի համար «կռիվ տվող» ուժերից որեւէ մեկը, որը Ղազախստանի միջոցով փորձում է ձեււավորել ռեգիոնալ մոնոլիտ՝ կից Ադրբեջանով: Ի դեպ, այդ հանգամանքին ֆոնին ուշագրավ է Պուտինի այցը Բաքու, թեեւ անշուշտ այստեղ օրակարգային հարցերն ու մասշտաբբը անշուշտ շատ ավելի ընդգրկուն են:

Բայց, Ռուսաստանը մեկն է նրանցից, որոնք պայքարում են Կենտրոնական Ասիայի համար: Շրջանակն իհարկե բավականին լայն է՝ Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Բրիտանիա, ԱՄՆ, Իրան, եւ «հարակից» այլ ավելի համեստ սուբյեկտներ: Նրանցից ո՞վ է «կենտրոնասիական տան» գաղափարի իրական շահառուն, որ փորձում է խաղալ Տոկաեւի միջոցով: Թե՞ Ղազախստանի նախագահն է փորձում «աճուրդի դնել» գաղափարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում