Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Հեռացող Կլաարի ողջունելի միտքն ու հեռացած Բորդյուժայի վառ օրինակը

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ աջակցում են հրադադարի խախտման մեղադրանքների համատեղ քննության մեխանիզմ ստեղծելու Երեւանի առաջարկին: Կլաարի այդ գրառումը թերեւս հնարավոր է համարել նրա հազվադեպ ողջունելի դիրքորոշումներից մեկը: Նախօրեին անդրադառնալով Ադրբեջանի ապատեղեկատվության հերթական ալիքին, նկատել էի, որ շատ կարեւոր է միջազգային դերակատարների հստակ դիրքորոշումը Երեւանի առաջարկի առնչությամբ, բնականաբար աջակցության դաշտում, քանի որ դա իհարկե ոչ աներկբա եւ բացարձակ, բայց որոշակի իմաստով կարող է նպաստել սահմանային սադրանքների հավանականության աստիճանի նվազեցմանը, սահմանային ռեժիմը քաղաքական ճնշման, շանտաժի նպատակով շահարկելու Ադրբեջանի մարտավարության զսպմանը:

Այդ առումով, Կլաարի գրառումը փաստացի այդպիսի արձագանք է: Այստեղ իհարկե կարեւոր է հասկանալ, թե դա որքանով է Եվրամիության քաղաքականության արտահայտություն, եւ որքանով է ընդամենը իր պաշտոնից օրեր անց հեռացող չինովնիկի դիրքորոշում: Կլաարը թողնելու է պաշտոնը օգոստոսի 31-ին: Նրա փոխարեն գործունեություն է սկսելու Եվրամիության Հարավային Կովկասի հարցերի նոր հատուկ ներկայացուցիչ: Որպես կանոն, պաշտոնից հեռացող չինովնիկները իրենց կարող են թույլ տալ արտահայտություններ, որոնք մի կողմից կունենան քարոզչական որոշակի էֆեկտ, մյուս կողմից սակայն առնվազն հարցական է դրանց քաղաքական ազդեցության գործակիցը:

Այդպիսի մի ըընդգծված ու հիշարժան օրինակ էր նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի մի հայտարարություն, որ հնչեց 2016 թվականի դեկտեմբերին, երբ նա վերջին օրերն էր անցկացնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Բորդյուժան այդ ժամանակ հայտարարություն անելով Հայաստան-Ադրբեջան սահմանի Չինարի գյուղում ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ, հիշատակել էր նաեւ նույն թվականի ապրիլյան քառօրյան եւ այդ կապակցությամբ օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» ձեւակերպումը: Բայց, ինչպես պարզ դարձավ հետագայում, դա ընդամենը Բորդյուժայի ձեւակերպում էր, այլ ոչ թե ՀԱՊԿ քաղաքականություն:

Ըստ այդմ, Կլաարի դիրքորշամն առնչությամբ էլ պետք է հասկանալ, թե Եվրամիությունն իր քաղաքականությամբ որքան գործուն է լինելու Հայաստանի առաջարկը պաշտպանելու եւ առաջ մղելու հարցում, եւ որքանով է այդ դիրքորոշումն ընդամենը հեռացող Կլաարի միտքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում