Tuesday, 23 06 2026
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով

Դերասան Մեթյու Փերիի մահվան գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել

«Ընկերներ» հեռուստասերիալից հայտնի հոլիվուդյան դերասան Մեթյու Փերիի մահվան առնչությամբ հինգ մարդու մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Փերին մահացել էր 2023 թ. հոկտեմբերին՝ 54 տարեկանում, կետամինի գերդոզավորումից։ Ոստիկանության հետաքննության արդյունքում բացահայտվել է թմրանյութերի մատակարարների ընդհատակյա հանցավոր ցանց, որը հսկայական քանակությամբ կետամին էր վաճառում։

Ըստ դատախազության՝ մեղադրյալներն օգտվել են դերասանի կախվածությունից՝ նրանից գումար կորզելու համար։

Մեղադրյալներից երեքը, այդ թվում՝ բժիշկը և դերասանի օգնականը, իրենց մեղավոր են ճանաչել և համաձայնության են եկել դատախազության հետ. նրանց մեղադրանք կառաջադրվի թմրանյութերի պահման համար։ Մյուս երկու մեղադրյալները՝ երկրորդ բժիշկը և թմրավաճառ մի կին, որը հայտնի է «Կետամինի թագուհի» մականվամբ, օգոստոսի 15-ին ձերբակալվել են Փերիի մահվան պատճառ դարձած կետամինի խմբաքանակը նրան վաճառելու համար:

Կետամինը հզոր ցավազրկող է, որն օգտագործվում է ծանր դեպրեսիայի, տագնապային խանգարումների և ուժեղ ցավերի բուժման համար:

Փերին անցնում էր կետամինային ինֆուզիոն թերապիա, սակայն վերջին սեանսն անցկացվել էր նրա մահվանից ավելի քան մեկ շաբաթ առաջ։ Ըստ դատաբժշկական փորձագետների եզրակացության՝ հետմահու թեստերի արդյունքները չեն կարող վերագրվել ինֆուզիոն թերապիային։ Հետազոտությունն իրականացրած թունաբանի խոսքով՝ դերասանի օրգանիզմում կետամինի կոնցենտրացիան հավասար էր ընդհանուր անզգայացման ժամանակ մարդուն տրվող քանակին։

Իր կարիերայի գագաթնակետին Փերին պայքարում էր ալկոհոլից և ցավազրկողներից կախվածության դեմ, նա մի քանի անգամ բուժման կուրս է անցել։ Կախվածության դեմ իր պայքարի մասին Փերին մանրամասնորեն պատմում է «Ընկերներ, սիրուհիներ և մեծ սարսափելի բանը» հուշագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում