Friday, 03 07 2026
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սյունիքն առանձնահատուկ է իր աշխարհաքաղաքական դիրքով ու դերով. ՀՀ-ում Կանադայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետարանը՝ հավելելով, որ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան դիվանագետին Սյունիք այցելելու համար ու շնորհավորել ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացվելու, ինչպես նաև պարոն Թըրների՝ առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ։

Հաղորդվում է, որ մարզպետ Ղուկասյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանության բացմամբ երկու բարեկամ երկրների կապերն ավելի կամրապնդվեն ու համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն։

«Դեսպանի առաջին այցը Սյունիք ճանաչողական է, ու նա մարզին առնչվող մի շարք հարցեր ուղղեց Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետը հյուրին ներկայացրեց Սյունիքի տնտեսության կառուցվածքը, ընդհանուր  անվտանգային իրավիճակը, զարգացման հնարավորությունները և այլն»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Էնդրյու Թըրները նշել է, որ կարևորում է մայրաքաղաքից դուրս նաև ՀՀ մարզերին ծանոթանալն ու համագործակցությունը, իսկ Սյունիքն առանձնահատուկ է իր աշխարհաքաղաքական դիրքով ու դերով։

Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել աշխատանք տանել կանադացի ներդրողների ու մարզի տնտեսվարողների միջև գործընկերային կապեր զարգացելու ուղղությամբ։

«Քննարկվեցին հնարավոր հետագա համագործակցության այլ ոլորտներ ևս, որոնց ուղղությամբ երկուստեք աշխատանք կտարվի։

ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելեց նաև Կապանի օդանավակայան, ծանոթացավ նրա աշխատանքին, եղավ Կապանի երկրագիտական թանգարանում ևս»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում