Ներքին գործերի նախարարությունը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մայրաքաղաքում կազմակերպել է բացօթյա հավաք։Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ՆԳՆ երիտասարդ աշխատակիցները գեղանկարչական ցուցահանդեսով և համերգային ծրագրով ներկայացել են հյուրերին:Ըստ աղբյուրի՝ ՆԳ նախարարության աշխատակիցներն ու միջոցառման մասնակիցները պարել են հայկական ավանդական պարեր:Բացօթյա ցուցասրահում ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են իրենց աշխատանքները: Նկարչական հմտություններն են ցուցադրել նաև միջոցառմանը մասնակցող երեխաները:Նշվում է, որ ծրագիրն իրականացվել է Ներքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնի կողմից։











































