Friday, 24 07 2026
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին

«Մուսավաթը» վերադառնում է քաղաքականություն. ժողովրդավարության իմիտացիա՞, թե՞ «պահեստային ռեսուրս»։

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է: «Մուսավաթ» կուսակցությունը նախընտրական իրավիճակի գնահատման միջանկյալ զեկույց է հրապարակել, որտեղ մի քանի համակարգային թերություններ է մատնանշում: Մասնավորապես, արձանագրված է, որ «չկա մրցակցային միջավայր, ընտրական օրենսդրությունը թերի է, վարչախումբը շարունակում է հետապնդել ընդդիմախոսներին եւ այլախոհներին, սահմանափակված է հավաքների ազատությունը»: «Մուսավաթը» հայտնում է, որ, չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանը, ԿԸՀ-ն մերժել է իր երեք թեկնածուների գրանցումը:

Կուսակցությանը, այդուհանդերձ, հաջողվել է գրանցել 25 պատգամավորի թեկնածու: Նա հավատարիմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշմանը և դիմել է ԿԸՀ՝ բոլոր ընտրատարածքներում գրանցելու իր «մի քանի հարյուր» դիտորդներին, որոնք սեպտեմբերի 1-ին մոբիլ խմբերով կհետևեն քվեարկության ընթացքին, որպեսզի օրենքի խախտումներ թույլ չտրվեն:

Երբ ապրիլի սկզբին «Մուսավաթի» արտահերթ համագումար հրավիրվեց, եւ կուսակցության առաջնորդ ընտրվեց Իսա Գամբարը, Բաքվի փորձագիտական որոշ շրջանակներից հնչեց տեսակետ, որ նա «վերադառնում է մեծ քաղաքականություն եւ, հավանաբար, կընտրվի Միլլի մեջլիսի նախագահ»: Պատգամավորության թեկնածուների առաջադրման փուլում, սակայն, հայտնի դարձավ, որ Գամբարը անձամբ մանդատ ստանալու հավակնություն չունի:

Ներկա փուլում «Մուսավաթի» դերակատարության երկու տարբերակ է գնահատվում: Փորձագետների մի մասը կարծում է, որ Իսա Գամբարի եւ Իլհամ Ալիեւի աշխատակազմի միջեւ «գաղտնի համաձայնություն» է ձեռք բերվել, եւ «Մուսավաթը» խորհրդարանական ընտրություններին մասնակցում է, որպեսզի Ադրբեջանում քաղաքական մրցակցության իմիտացիա կազմակերպվի: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաեւ Real ընդդիմադիր կուսակցությունը, իսկ առհասարակ գրանցված քաղաքական ուժերից արտահերթ ընտրությունները միայն Ժողովրդական ճակատն է բոյկոտել:

«Մուսավաթի» քաղաքական ռեինկառնացիայի երկրորդ եւ ավելի խորքային պատճառը որոշ մեկնաբաններ համարում են Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության մունիցիպալ ընտրություններում հաղթանակը: Բանն այն է, որ «Մուսավաթը» ունի թուրքամետ-արեւմտյան կողմնորոշման կուսակցության համարում:

Ոմանք կարծում են, որ Իլհամ Ալիեւը փորձում է քեմալական-Ժողովրդա-հանրապետական կուսակցության վերնախավի հետ «գործնական կապեր հաստատել» եւ այդ նպատակով քաղաքական ասպարեզ է բերում «Մուսավաթին»: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները ոչ միայն լուրջ չեն համարում այդ տեսակետը, այլեւ պնդում են, որ Իսա Գամբարը Թուրքիայում «ոչ մի հեղինակություն չունի, արժեզրկվել է որպես Իլհամ Ալիեւի կամակատար, եւ ոչ ոք նրա հետ գործ չի ունենա»:

Որքանո՞վ են ճիշտ նրանք կամ մյուսները, որ «Մուսավաթին» վերագրում են Ալիեւի եւ Թուրքիայի ընդդիմության միջեւ «փոստատարի» դերակատարություն՝ էական չէ: Դիտարժան է ինքնին խնդրի բարձրաձայնումը, ինչը ենթադրում է, որ Իլհամ Ալիեւն իրեն «հավերժական» է համարում, Էրդողանին՝ «անցյալում մնացած» եւ ձգտում է Թուրքիայի ընդդիմադիր շրջանակներում նոր կապեր ստեղծել:

Հավանական է, որ Բաքվի եւ Անկարայի միջեւ վերջին շրջանի սառնությունը պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով: Թուրքիան եւ Ադրբեջանը, իհարկե, այնպիսի տարաձայնություններ չունեն եւ, ամենայն հավանականությամբ, չեն էլ ունենա, որ Հայաստանին դիվանագիտական ռեսուրս ծառայեն, բայց Էրդողան-Ալիեւ հարաբերություններում թեկուզ նվազագույն «տարընթերցումը» կարող է օգտագործվել:

«Մուսավաթի» գրանցված թեկնածուներից քանի՞սը կանցնի խորհրդարան: Եթե իշխանությունը Գամբարին երեքից հինգ մանդատ շնորհի, ապա պարզ կդառնա, որ նա, իրոք, ժողովրդավարության եւ քաղաքական մրցակցության իմիտացիա է ստեղծել: Իսկ եթե «Մուսավաթը» ներկայանալի խմբակցություն ձեւավորի, ուրեմն նրան նաեւ արտաքին քաղաքական դերակատարություն է վերապահվում: Իրեն ադրբեջանական պետության հիմնադիր համարող կուսակցությունը կարող է հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն խորհրդարանում տապալելու գործիք դառնալ: Նման իրավիճակում Ալիեւը «դեմոկրատիայի շքահանդես» կազմակերպելուն դեմ չէր լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում