Friday, 07 06 2024
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ

«Երբ ասում եմ՝ ես, «Արուսն» էլ հետս ա». ՀՀ իշխանություն

Սպասելի էր, որ անկախության տոնի զորահանդեսին ռուսական ստորաբաժանման մասնակցության դեմ բողոքող քաղաքացիները և մամուլը պետք է ստանար ՙօտարի պատվեր կատարող՚ որակումը: Երբ իշխանությունը որևէ հակափաստարկ չունի այս կամ այն քննադատության հանդեպ, ՙօտարի պատվերը՚ դառնում է իշխանության փրկօղակը: Բայց պետք է նկատել նաև, որ իշխանության այդ փրկօղակը պարզապես ծակ է, որովհետև այսպես ասած ՙօտարի՚ կամ ՙթշնամու՚ պատվեր կատարում է Հայաստանի իշխանությունը, ընդ որում՝ նույնիսկ երկակի ՙպատվեր՚: Խոսքը հենց անկախության տոնի զորահանդեսի ընթացքում ռուսական ստորաբաժանման մասնակցության և դրա իշխանական արդարացումների մասին է: Նախ՝ այդ իրավիճակը հասկանալու համար փորձենք հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում զորահանդեսը:

Զորահանդեսը լուծում է պետության այցեքարտի խնդիր: Իհարկե, լավագույն տարբերակը կլինի այն, որ պետության այցեքարտը լինի ոչ թե զորահանդեսը, այլ ժողովրդավարական պետական կարգը, տնտեսական, համակարգային և տեխնոլոգիական ձեռքբերումները: Հայաստանի պարագայում այդպիսի հնարավորություններ, մեղմ ասած, ստեղծված չեն, և այցեքարտը մնում է զորահանդեսը: Բայց միևնույն է, դա էլ մեր պետության այցեքարտն է, որը անկախության քսան տարին թողել է հետևում և առաջ է գնում դեպի ապագա: Եվ այդ իմաստով անկախության օրվան նվիրված ռազմական շքերթն իր մեջ կրում է մեսիջներ այն մասին, թե դեպի ինչպիսի ապագա է գնում Հայաստանը: Պետք է հասկանալ դրա տարբերությունը: Մի բան է, երբ դու առօրյա կյանքում կնքում ես միջազգային տարբեր պայմանագրեր, գալիս ես տարբեր միջպետական համաձայնությունների, անդամագրվում ես միջազգային կառույցների և ներգրավվում ես տարբեր արտաքին քաղաքական նախաձեռնություններում, և բոլորովին այլ բան է, երբ դու քո այցեքարտն ես ներկայացնում անկախության տոնի օրը:

Այդ օրը դու ասում ես` սա ես եմ, իսկ մնացյալ օրերին, այդ ՙդու՚-ն լինելով հանդերձ, համագործակցում ես այլ պետությունների հետ: Ահա թե ինչու զորահանդես-այցեքարտի ժամանակ գոնե Հայաստանը պետք է լինի բացառապես ՙես՚, ոչ թե ՙես ու ռուսները՚: Մինչդեռ Հայաստանը բոլորին ցույց է տալիս, թե՝ ՙԵրբ ասում եմ՝ ես, ուրեմն ՙԱրուսն՚ էլ հետս ա՚: Եվ դա ոչ թե պաշտպանվածության վկայություն է, այլ, ըստ էության, անկանխատեսելիության, վասալության: Այսինքն՝ ես ոչ թե Ռուսաստանի հետ համաձայնության եմ եկել իմ անվտանգության հարցերում, այլ ՙՌուսաստանն եմ ես՚:

Իհարկե, հազիվ թե զորահանդեսի կազմակերպիչներն ու գաղափարախոսները հասկացած լինեին այդ ամենը, եթե ռուսները նրանց տային հասկանալու իրավունք, բայց մեր հասարակությունը պետք է հասկանա այդ տարբերությունն ու պատկերացնի, որ այդպիսով, փաստորեն, մենք մեր անկախության, մեր բանակի զորահանդեսով կատարել ենք ՙօտարի՚ պատվեր: Տվյալ դեպքում դա ռուսական պատվեր է, ինչպես նաև կարելի է ասել թուրք-ադրբեջանական, որովհետև թուրքերն ու ադրբեջանցիներն են փորձում տարածաշրջանում առաջ մղել այն գաղափարը, որ Հայաստանն իրականում չի կարող կովկասյան տան լիարժեք սուբյեկտ լինել և կառուցողական դիրքորոշում ունենալ, քանի որ Հայաստանի իրական վարքը որոշում է Ռուսաստանը: Մեր զորահանդես-այցեքարտով իշխանությունը, փաստորեն, թուրք-ադրբեջանական այդ ՙիդեա-ֆիքսը՚ հաստատող մեսիջ է հղում տարածաշրջանին: Հետևաբար, եթե որևէ մեկն այս պարագայում օտարի և թշնամու պատվեր է կատարել, ապա դա եղել է իշխանությունը` զորահանդեսի այդ ռուսիֆիկացման գաղափարով, դրա իրականացմամբ և հետագա ինքնարդարացումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում