Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան, Շինարարներ, Բաշինջաղյան և Բեկնազարյան փողոցներում, oգոստոսի 9-ին ժամը 00:00-04։00-ն կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան եւ հակասնկային քիմիական պայքար)։
Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունից՝ բնակիչներին հորդորելով անվտանգությամբ պայմանավորված փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։