Wednesday, 01 07 2026
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ

Ռուսաստանի C-400-ը՝ Թուրքիայի «Երկաթե գմբե՞թ»

Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Հյուրիեթը» գրում է, որ Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթա-հրթիռային միջոցները «կարող են ինտեգրվել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգին»: Օգոստոսի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը գումարել է ռազմաարդյունաբերական համալիրի գործկոմի նիստ: Հայտնի է դարձել, որ Թուրքիան ստեղծում է «Երկաթե գմբեթ» անվանումն ստացած՝ հակաօդային պաշտպանության ազգային համակարգ:

C-400 զենիթա-հրթիռային միջոցները նույնպես կարող են ներգրվել այդ համակարգին, քանի որ դա մեր ազգային ՀՕՊ ծրագիրն է, – «Հյուրիեթին» ասել է անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ Թուրան Օղուզը: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են ՀՕՊ ազգային միջոցների ստեղծման մասին: Ըստ տեղեկությունների, նման պատվեր ստացել է Aselsan ընկերությունը: «Հյուրիեթի» տեղեկացվածությամբ՝ արդեն «թեսթավորվում են Korkut, HisarA եւ Siper ՀՕՊ միջոցները»:

Թուրքիան ավելի վաղ հայտարարել է հինգերորդ սերնդի կործանիչ ստեղծելու ազգային ծրագրի մասին: Տեխնոլոգիական ի՞նչ հագեցվածություն ունի Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը՝ դժվար է դատել, բայց իրողություն է, որ ԱԹՍ-երի արտադրությունը մեծապես կախված է արտաքին գործոններից:

Որոշ ռազմական փորձագետներ նույնիսկ պնդում են, որ Թուրքիան «ընդամենը կոմպլեկտավորում է դրանք»: Թուրքիայի «Երկաթե գմբեթ» ազգային ծրագիրը, անշուշտ, առաջին հերթին քաղաքական է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և ՀՕՊ առանձին համակարգի ստեղծումը ենթադրում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հեռանկար:

Արդյոք ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները տեխնոլոգիական աջակցություն կցուցաբերեն, որպեսզի Թուրքիան ստեղծի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության իր ազգային համակարգը: Չէ՞ որ այդ դեպքում Անկարան ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում կունենա շատ ազդեցիկ խաղաքարտ:

Իսկ ահա Ռուսաստանին լիովին ձեռնտու է, որ Թուրքիան սեփական ռազմաարդյունաբերությունը կատարելագործի և հասնի ՆԱՏՕ-ից շատ որոշակի անկախության: Վերլուծաբանները վաղուց են դիտարկել, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում անկյունաքարային է դիտում ՆԱՏՕ-ից նրա «անջատումը»:

Թուրքիան ռուսական C-400 զենիթա-հրթիռային չորս դիվիզիոն է գնել: Գործարքի արժեքը երկուսուկես միլիարդ դոլար է: Ոչ ոք վստահաբար չի կարող պնդել, թե իրականում Թուրքիան քանի՞ կայանք է գնել: «Հյուրիեթի» տեղեկություններով ակնարկել են «զենիթա-հրթիռային գնդի» մասին:

Գործարքից անցել է հինգ տարի, բայց Թուրքիան դեռևս C-400 կայանքները մարտական հերթապահության չի կանգնեցրել: «Երկաթե գմբեթ» ՀՕՊ ազգային համակարգի ստեղծման որոշումը կարող է ռուսաստանյան զենիթա-հրթիռային միջոցները գործարկելու տեղեկատվական ապահովում լինել: Ըստ երեւույթին, Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցը մոտ ժամանակներս կկազմակերպվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում