Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Վատիկանի հայ-ադրբեջանական «բլից-կրիգը»

Օրերս տեղի ունեցան իրադարձություններ, որոնք մնացին առավել աղմկոտ զարգացումների ստվերում, թեեւ դրանք իրենց հատկանիշներով ու «հասցեականությամբ» գործնականում անմիջական առնչություն ունեն Հայաստանի անվտանգության հարցերին: Վատիկանում Հայաստանի դեսպան Բորիս Սահակյանը նախօրեին հանդիպել է Սուրբ Աթոռի L’Osservatore Romano պաշտոնաթերթի խմբագրին, նրա հետ քննարկելով հարցեր, որոնք վերաբերում են օրեր առաջ պաշտոնաթերթում լույս տեսած մի հոդվածի:

Հոդվածը Ադրբեջանում այսպես ասած «աղվանական քրիստոնեական ժառանգության» մասին էր, որտեղ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում է աղվանական: Հարկ է նկատել, որ այդ հոդվածի հրապարակումից հետո, սուրբ Աթոռի պաշտոնաթերթում հրապարակվել է նաեւ պատասխան հոդված, որի հեղինակը Վատիկանում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն է: L’Osservatore Romano-ի խմբագրի հետ Հայաստանի դեսպանի զրույցի ընթացքում « ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք չխեղաթյուրվեն մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ինքնությունը, ինչպես նաև պատմական փաստերը, որոնք անհերքելի են և ճանաչված միջազգային հանրության, այդ թվում՝ գիտական հանրության կողմից»:

Պետք է հուսալ, որ հանդիպումը կլինի արդյունավետ եւ սուրբ Աթոռի պաշտոնաթերթն այլեւս չի դառնա ադրբեջանական պրոպագանդայի հարթակ, ծառայելով պատմության խեղաթյուրմանը: Սակայն, հարկ է նկատել, որ այստեղ հարցը թերեւս առավել ընդգրկուն տիրույթում է: Տպավորություն է, որ պաշտոնաթերթի հրապարակումներով Վատիկանը հիշեցրեց իր մասին հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին ու գործընթացի մասնակիցներին: Հայաստան-Վատիկան հարաբերության արդյունավետությանը: Վատիկանն ինչպես ասում են «դիվիզիաներ չունի», սակայն ունի հիմնարար, խորքային ներգրավվածություն աշխարհաքաղաքական գործընթացներում: Այդ հանգամանքը նկատելիորեն կարեւորել է օրինակ Բաքուն, որը 44-օրյա պատերազմից հետո կայացրեց Վատիկանում դեսպանություն ունենալու որոշում, թեեւ մինչ այդ էլ հաստատել էր սերտ կապեր:

Նկատելի է, թե Սուրբ Աթոռի հետ ինչպիսի սերտ շփումներ է իրականացնում Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը թերեւս լավագույնս պատկերացնողներից է, թե համաշխարհային քաղաքականության մեջ, հատկապես դրա շրջադարձային հանգրվաններում ինչպիսի էական նշանակություն է ստանում դավանա-քաղաքական գործոնը: Ավելին, այդ գործոնն առանցքային հանգամանքներից է համաշխարհային քաղաքականության խառնարանի՝ մերձավորարեւելյան ռեգիոնի գործընթացներում: Հատկանշական է, որ ռեգիոնում ներկայիս բավականին բարդ իրավիճակում Էրդողանը օգտագործեց Փարիզի օլիմպիադայի առիթն ու հեռախոսազրույց ունենալով Հռոմի Պապի հետ, նրան ներկայացրեց դժգոհություն, որ Փարիզի օլիմպիադայի կազմակերպիչները վիրավորել են քրիստոնյաների զգացումները: Մեղմ ասած միամիտ կլինի մտածել, թե քրիստոնյաների զգացումները հուզում են Էրդողանին:

Նրան հուզում են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունները, որոնց սպասարկման համար նա ծառայեցրել է առիթն ու կապվել Հռոմի Պապի հետ հերթական անգամ, որին նամակ էր գրել ամիսներ առաջ, կոչ անելով համատեղ ջանքեր գործադրել Գազայում հրադադարի հասնելու համար:  Անկասկած է, որ Հայաստանից պահանջվում է դիվանագիտական ակտիվ աշխատանք, ընդ որում ոչ թե պոստֆակտում արձագանքի, այլ ըստ էության նախընթացության տրամաբանությամբ: Եվ բանն այստեղ լոկ Ադրբեջանի ակտիվությանը հակազդելը չէ: Վատիկանը առանցքային սուբյեկտ է մասնավորապես մերձավորարեւելյան քաղաքական խառնարանի պատմա-քաղաքական  համատեքստի ընդգրկումով: Իսմ այդ համատեքստում, որքան էլ չհնչի անհամեստ եւ առավել եւս հավակնոտ, այդուհանդերձ սուբյեկտություն ունի նաեւ հայկական գործոնը:

Իսկ դա հնարավորություն է Հայաստանի հանրապետության համար, իհարկե ոչ թե ավելորդ հավակնոտության հնարավորություն, այլ զուսպ, բայց առարկայական աշխատանքի: Վատիկանն այդ իմաստով անշուշտ միարժեք գործակցային ուղղություն չէ, այլ ունի նաեւ իր բավականին մեծ հավակնությունները: Սակայն այդ հանգամանքը առավել էական է դարձնում աշխատանքի անհրաժեշտությունը, քանի որ խոշոր հաշվով մերձավորարեւելյան ռեգիոնում չկան սեփական մեծ հավակնություններ չունեցող խաղացողներ, ըստ այդմ Հայաստանի համար առանցքային է դառնում շատ, թե քիչ տնտեսա-քաղաքական, եւ կամ դավանա-քաղաքական ընդհանրությունների արդյունավետ կապիտալիզացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում