Facebook-ի շատ օգտատերեր բացասական գնահատական են տվել այդ սոցկայքիմիջերեսի նոր փոփոխություններին, որը ներկայացվել էր սեպտեմբերի 20-ին: Այս մասին հաղորդում է NYDailyNews.com կայքը: Facebook-ի նորարարության էություննայն է, որ կարևոր նորությունները, որոնք հայտնվում են լրահոսում, ընտրվում են համակարգի կողմից` տեղադրվելով TopStories-ի(գլխավոր նորություններ) մեջ: Իրական ժամանակի սկզբունքով բոլոր մյուս նյութերն արագ հայտնվում են միջերեսի աջվերևի անկյունում:
Facebook-բլոգում այս նորարարությունն անվանել են թերթի ինտերֆեյս, որտեղ բոլոր կարևոր նորությունները հայտնվում են առաջին էջին երևացող տեղում: Հին տարբերակում օգտատերը կարողանում էր տեսնել բոլոր նորությունները ժամանակագրական հաջորդականությամբ: Օգտատերերը բողոքում են, որ իրենց փոխարեն Facebook-ն ընտրություն է կատարում, թե որն էկարևոր, որը` ոչ: Բացի այդ,TopStories-ում հայտնված նորությունները հաճախ այնքան էլ կարևոր չեն լինում: Այս հարցը բուռն քննարկվում է նաև Twitter-ում, որտեղ ամենաշատ օգտագործված հեշ-թեգերի#facebook-ը զբաղեցնում է երկրորդ տեղը: