Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Թուրքիան «ոսկերչական դիվանագիտություն» է փորձում

Հուլիսի 31-ի գիշերը Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական թեւի առաջնորդ Իսմայիլ Հանիան: Նույն օրը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ օգոստոսի 15-ին խորհրդարանը հատուկ նիստ կգումարի, որպեսզի ի ցույց դրվի «Պաղեստինի ժողովրդի եւ նրա գործին վճռական աջակցությունը, հնարավորություն ստեղծվի, որ պաղեստինյան բռնաճնշված ժողովրդի ձայնը լսվի աշխարհում»: Նիստին ելույթ կունենա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, — ամփոփել է Թուրաիայի խորհրդարանի նախագահը:

Իր հերթին Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Աբասը օգոստոսի 14-15-ին կայցելի Անկարա, ինչից հասկացվում է, որ Աբասը նախ բանակցություններ կվարի Էրդողանի հետ, ապա ելույթ կունենա Թուրաիայի խորհրդարանում: Բաքվի իշխամալան լրատվամիջոցն այս տեղեկատվությանը հավելում է, որ նախապես ծրագրված էր, որ օգոստոսի «մի օր թուրք պատգամավորների առջեւ ելույթ կունենան Աբասը եւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիան, որ ահաբեկչության հետեւանքով Թեհրանում սպանվել է չորեքշաբթի առավոտյան»:

Ի՞նչ աղբյուր է նման տեղեկատվություն փոխանցել՝ պարզ չէ: Բայց հուլիսի 29-ին թուրքական մամուլը հաղորդել էր, որ նախկին արտգործնախարար Դավութօղլուն առաջարկել է Աբասի փոխարեն Թուրքիայի խորհրդարան հրավիրել Հանիային: ՀԱՄԱՍ-ի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդի միջեւ հակասությունները հայտնի են: Էրդողանը պաղեստինյան երկու առաջատար ուժերի միջեւ խորհրդատվություննե՞ր է նախաձեռնել, Աբասն այդ պատճառով է անպատասխան թողել Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալու հրավերը եւ համաձայնել, երբ Հանիան սպանվե՞լ է:

Պաղեստինի ներքին խնդիրների տեղյակ աղբյուրները պնդում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդությունը միանձնյա չէ, եւ Հանիան լիովին չէր տիրապետում իրավիճակին: Շարժումն ունի ավելի արմատական տրամադրված գործիչներ, որոնք Իսրայելի հետ բանակցությունները առհասարակ մերժում են:

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Աբասն, ընդհակառակը, ունի բանակցունակ քաղաքական գործչի համարում: Հանիայի սպանության առթիվ Իրանի արտգործնախարար Ալի Բաղերիի հայտարարության մեջ չափազանց ենթատեքստային ձեւակերպում կա: Նա այդ գործողությունը որակել է «Իրանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն», եւ Թեհրանի պատասխան գործողությունները հիմնավորել «ինքնապաշտպանության իրավունքով»:

Իսլամական հանրապետությունն, ըստ այդմ, տարածաշրջանում հնարավոր սրացման պատասխանատվությունը հասցեագրել է Իսրայելին: ՄԱԿ-ում Իրանի դեսպան Իրավանին նույնպես հայտարարել է, որ Իրանը ունի ինքնապաշտպանության իրավունք: Այս համատեքստում Թուրքիան ակնհայտորեն ձգտում է Պաղեստինի ժողովրդի եւ պետականության երաշխավորի դերակատարության:

Բայց, թվում է, իրավիճակ սրելուն զուգահեռ Էրդողանը նպատակ ունի շեշտադրել Թուրքիայի միջնորդության հանգամանքը: Ի տարբերություն ՀԱՄԱՍ-ի, Պաղեստինի ինքնավարության առաջնորդը միջազգային ճանաչում ունի: Թուրքիայի խորհրդարանում նրա ելույթը, հավանաբար, Իսրայելի հասցեին այն ձեւակերպումներով չի կառուցվելու, որ օգտագործում է Իրանը:

Որոշ մեկնաբաններ այն տեսակետն են պաշտպանում, որ Իսրայելի դեմ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը Պաղեստինի պետության հռչակման ծրագիրը ձախողելու նպատակ է հետապնդել: Մահմուդ Աբասի Անկարա այցը, եթե ամեն ինչ ընթանա՝ ինչպես ծրագրված է, Թուրքիայի խորհրդարանում նրա ելույթը կարող են մոտավորարևելյան կարգավորմանն Անկարայի ներգրավվածության հնարավորություն բացել:

Հանիայի սպանությունն, այսպիսով, Պաղեստինի հարցում Իրանին թողնում է ՀԱՄԱՍ-ի հետ մենակ, եթե Էրդողանին հաջողվի Մահմուդ Աբասի այցը կազմակերպել եւ խորհրդարանում նրա ելույթի միջոցով Իսրայելին որոշակի ազդակներ հղել: Այլ բան է, թե ՀԱՄԱՍ-ը որքանո՞վ է Աբասին Պաղեստինի ժողովրդի եւ նրա դիմադրական շարժման առաջնորդ ճանաչում: Դա արդեն Թուրքիայի խնդիրը չի լինի: Անկարային պետք է մտնել իսրայելա-պաղեստինյան կարգավորման դերակատարների «ակումբ»: ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հանիայի միջոցով դա չի ստացվել, եւ Էրդողանը փորձում է խաղի մեջ մտնել Մահմուդ Աբասի հետ:

Ի՞նչ արդյունքի կհասնի Էրդողանի «ոսկերչական դիվանագիտությունը» այս փուլում, երբ նրա եւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հարաբերությունները ծայրաստիճան լարված են, խիստ կասկածելի է: Բայց ո՞վ է ասել, որ Նաթանյահուն հավերժական է կամ Իրանը չի դիմի այնպիսի քայլերի, որ Թուրքիայի «խաղաղարար» դերը պահանջված չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում