Երեկ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ հայ: Հիշեցնենք, որ երեկ` կեսգիշերին մոտ, տեղի էր ունեցել պայթյուն: Պայթել էր մի մեքենա, որի մեջ եղել էին ահաբեկիչներ: Դրան հետևել էր մեկ այլ պայթյուն, որի հետևաքնով զոհվել էր մեկ ոստիկան:
Մեր ունեցած տեղեկություններով` ահաբեկիչները նստել են հայազգի Կարեն Ասատրյանի տաքսին, որն էլ հետագայում պայթել էր: Կարեն Ասատրյանը 22 տարեկան էր: Նրա քաղաքացիության մասին տեղեկությունները և այլ մանրամասները ճշտվում են:









































