Saturday, 14 09 2024
14:45
Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության համար այս պահին քիչ տեղ կա
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
14:15
Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ

Փեզեշքիանին կհաջողվի՞ կանխել «ներքին պայթյունը»

IRNA-ն հայտնում է, որ նախագահ Փեզեշքիանի երմնակալությանը կմասնակցի օտարերկրյա ութսուն պատվիրակություն, այդ թվում՝ պետությունների երկու նախագահ, չորս վարչապետ, խորհրդարանի նախագահներ եւ փոխխոսնակներ, նախարարներ: Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մոսկվան կներկայացնի պետական դումայի խոսնակ Վոլոդինը, Պակիստանը եւ Իրաքը կմասնակցեն վարչապետի մակարդակով: Թեհրան կմեկնի Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով փոխհանձնակատարը:

Ռուսաստանյան մամուլը շեշտում է, որ Գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի կողմից պաշտոնում հաստատվելուց հետո Թեզեշքիանը Tehran Times թերթում հեղինակային հոդված է հրապարակել եւ կրկնել նախընտրական գլխավոր թեզը՝ Իրանը պատրաստ է աշխարհին բաց երկիր լինել: Բաքվի փորձագետները, սակայն, սեփական աղբյուրներին հղելով՝ պնդում են, որ Խամենեին Փեզեշքիանին «հանձնարարել է արտաքին քաղաքական հարցերում կենտրոնանալ հարևան, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների խորացման վրա»:

Ըստ այդմ, Փեզեշքիանին «չի հաջողվել համաձայնեցնել ԱԳ նախարարի պաշտոնում Զարիֆի նշանակումը»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը գտնում է, որ միջուկային ծրագրի բանակցություններում Զարիֆը «որոշ դեպքերում անտեսել է Իրանի ազգային շահերը»: Պահպանողականները գտնում են, որ այդ հարցն այլևս ակտուալ չէ: Նրանք հաշվի են առնում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության բարձր հավանականությունը: 2018թ. Թրամփը որոշել է չմասնակցել Իրանի միջուկային ծրագրով բանակցություններին:

Թեհրան է մեկնում նաև ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պատվիրակությունը՝ շարժման քաղաքական առաջնորդ Հանիայի գլխավորությամբ, բայց տեղեկատվությունից պարզ չէ՝ նա մասնակցելու է Փեզեշքիայի երդմնակալության արարողությանը, թե Իրանի նախագահի հետ առանձին հանդիպում է ունենալու: ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումից է կախված, թե ի՞նչ հաջողություն կունենան Գազայում հրադադարի հաստատման բանակցությունները: Միաժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, Լիբանանի կառավարությունը դատապարտել է Գոլանի բարձունքների հրթիռակոծումը:

Այս համատեքստում բացառիկ նշանակություն է ստանում Ֆրանսիայի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը: Ըստ տարածված հաղորդագրության՝ Փեզեշքիանը զգուշացրել է, որ Լիբանանի դեմ պատերազմ սկսելու դեպքում Իսրայելը կհայտնվի ավելի բարդ դրության մեջ: Ֆրանսիայի նախագահը Փեզեշքիանին շնորհավորել է նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Իրանի եւ եվրոպական երկրների, այդ թվում՝ իրանա-ֆրանսիական հարաբերությունները կբարելավվեն:

Ֆրանսիայի նախագահն, այսպիսով, Փեզեշքիանին շնորհավորել է Եվրամիության անունից եւ հարաբերությունների բարելավման հույս հայտնել՝ նկատի ունենալով ԵՄ-Իրան շփումների հեռանկարը: Դա չափազանց կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: Մոսկվան եւ Բաքուն Թեհրանին հետևողականորեն ներշնչում են, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը «հետախուզական տեղեկություններ է հավաքում» Իրանի դեմ:

Կանխատեսումներ անելու համար դեռևս վաղ է: Պետք է սպասել, թե Փեզեշքիանը ինչպես է պայմանավորվելու կառավարության առանցքային անդամների նշանակման հարցում: Փորձագետները համոզված են, որ ամեն ինչ որոշվելու է Գերագույն հոգևոր առաջնորդի հետ համաձայնությամբ: Իրանի ներքին իրավիճակին տեղյակ աղբյուրների համոզմամբ՝ եթե երկրում բարեփոխումներ չսկսվեն, տնտեսական սահմանափակումները չհաղթահարվեն, ապա «սպասվում է ներքին պայթյուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում