Լիտվան պատրաստվում է դիմել ՄԱկ-ի անվտանգության խորհրդում ընդգրկվելու համար: Այս մասին հաղորդում է Delfi.lt կայքը: Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն անձամբ իր երկրի թեկնածությունը ներկայացնելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
2014-2015թթ.-ին Լիտվան դիմելու է ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալու համար: Պաշտոնական Վիլնյուսը նշում է, որ Լիտվան ներկայումս գլխավորում է ԵԱՀԿ-ն, իսկ հաջորդ տարի նախագահելու է նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: «Այս ամենը վկայում է այն մասին, որ Լիտվան պատրաստ է իր վրա վերցնել գլոբալ պատասխանատվություն և զգալի ներդրում ունենալ աշխարհում անվտանգության ապահովման հարցում»,- հայտարարել է նախագահը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ներկայացված են 15 անդամներ, որոնցից 5-ը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա) մշտական են, իսկ 10-ը երկու տարին մեկ ենթարկվում են փոփոխության: