ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 29-ին աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կայանալու է նախարար Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։Ըստ աղբյուրի՝ Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:









































